Ժայռից ընկած եւ մահացած երեխան գնացել էր տատիկի տուն. մանրամասներ
SOCIETYNews.am-ը գրում է.
Լոռու մարզում ժայռից ընկած եւ մահացած 11-ամյա երեխան տան ավագն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուլագարակի գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանը:
Նա նշեց, որ աղջիկն ուներ փոքր քույր, դեպքն էլ եղել տատիկի տուն գնացած ժամանակ: «Տան մոտ ժայռ կա, գնացել են խաղալու, ընկել է, մահացել»,-ասաց գյուղապետը:
Մեզ հայտնի դարձավ, որ երեխայի մայրը չի աշխատում, հայրն էլ Ռուսաստան արտագնա աշխատանքների է մեկնում: Վերջերս էլ նրա ազգանունը փոխել էին, որպեսզի հայրը հետը տաներ Ռուսաստան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը հուլիսի 20-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղում քաղաքացին ընկել է ժայռից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները անգիտակից վիճակում գտնվող աղջկան (մոտ 11տ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Ստեփանավան քաղաքի ԲԿ: Ըստ շտապօգնության բժիշկի՝ երեխան (2004թ. ծնված Գյուլագարակ գյուղի բնակիչ Ն.Դ.-ն) մինչ շտապօգնության ծառայության աշխատակիցների եւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը մահացած է եղել:



