Դոլարի վերելքը կանգ չի առնում. նրան է միացել եվրոն
ECONOMICSԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 480.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.24 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.75 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 747.67 դրամ (աճել է 0.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.43 դրամ (նվազել է 0,01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 229.29 դրամ, ոսկին՝ 17,066.82 դրամ, պլատինը՝ 15,157.12 դրամ:
Հուլիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 480.15 դրամ:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



