Ստամբուլում անհայտ անձինք թալանել են հայ պրոֆեսորի տունը
SOCIETYԴիմակավոր 3 անձինք Ստամբուլում մարտի 15-ին թալանել են 77-ամյա հայ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի՝ Էմիրգանում գտնվող առանձնատունը:Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Քանի որ հանցագործության պահին Հակոբ Կոթողյանը տանը չի եղել, հանցագործները կապկպել են պրոֆեսորի կնոջը՝ 63-ամյա Սուզան Կոթողյանին և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Կինը հրաժարվել է, ինչից հետո գողերը նրան բռնության են ենթարկել: Չդիմանալով կտտանքներին՝ Սուզանը ստիպված է եղել ասել գաղտնաբառը:
Հանցագործները չհրկիզվող պահարանից հանել են 1,5 միլիոն թուրքական լիրա (շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլար) և փախել: Կապանքները հազիվ արձակել կարողացած կինը զանգահարել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները վերցրել են տեսաձայնագրությունները:
Սուզան Կոթողյանին տեղափոխել են հիվանդանոց:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



