Կարապետ Վարդանյանի ընտանիքը մոտ քսան հազար դոլարի ծախս է ունեցել
ECONOMICSԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանի 2015թ. տարեկան հայտարարագիրը:
Վարչապետի օգնականի հայտարարագրում նշված է, որ նախորդ տարվա սկզբին նրա դրամական միջոցները կազմել են երկու միլիոն 100 հազար դրամ, 30 հազար ռուսական ռուբլի, վեց հազար ԱՄՆ դոլար եւ երեք հազար եվրո: Բայց արդեն տարեվերջին պաշտոնյայի դրամական միջոցները կտրուկ նվազել են՝ կազմելով համապատասխանաբար 300 հազար դրամ, հազար 500 ամերիկյան դոլար եւ հազար եվրո: Իսկ մեկ տարվա աշխատավարձը կազմել է 5 միլիոն 402 հազար 218 դրամ:
Նրա կինը՝ Վարդուհի Ֆեսչյանը, նույնպես նախորդ տարին մեծ ծախսերով է փակել: Այսպես, տարեսկզբին վարչապետի օգնականի կնոջ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են մեկ միլիոն դրամ, երեք հազար ամերիկյան դոլար եւ չորս հազար եվրո: Տարեվերջին այս գումարի կեսն էլ չի մնացել՝ կազմելով 500 հազար դրամ եւ հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտն էլ գոյացել է երկու միլիոն 733 հազար 200 դրամ աշխատավարձից:
Հատկանշական է, որ ո՛չ Կարապետ Վարդանյանի, ո՛չ էլ նրա կնոջ հայտարարագրերում նախորդ տարվա մեջ գնված որեւէ նշանակալի իրի մասին ոչինչ գրված չէ: Մնում է գուշակել, թե մոտ քսան հազար դոլար գումարն ինչ նպատակներով է ծախսվել:
Հիշեցնենք, որ ավագ լեյտենանտ, անկուսակցական Կարապետ Վարդանյանը վարչապետի օգնականի պաշտոնում է դեռեւս 2011-ից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



