Հնարքներ, թե ինչպես խաբել ուղեղին ու ուտելիքն ավելի համեղ դարձնել
LIFEՈրպեսզի լավ արտաքին ունենաս, նիհար լինես, ստիպված ես հրաժարվել համեզ ուտելիքներից։ Սակայն կարելի է խաբել ուղեղին ու այնպես անել, որ ուտելիքն ավելի համեղ թվա։
Ծանր սպասք օգտագործեք
Պարզվում է, նույնիսկ սպասքը կարող է մեր համային զգացողությունների վրա ազդել։ Մասնագետները պարզել են, որ որքան սպասքը ծանր է, այնքան ուտելիքն ավելի համեղ է թվում։
Մոռացեք մեծ ափսեների մասին
Երբ մեծ ափսեի վրա ուտելիք են մատուցում, այն փոքր է թվում։ Մարդիկ կարծում են, որ դրանով չեն կշտանա։ Դրա համար փոքր ափսեներից սնվեք։
Զարդարեք սնունդը
Ապացուցված է՝ եթե ուտելիքի տեսքը գեղեցիկ է, այն ավելի համեղ է թվում։ Կարեւորը՝ լավ երեւակայություն ունենաք։
Գույները համադրեք
Եւս մեկ գաղտնիք։ Եթե սնունդը գունագեղ է, ու գույները ճիշտ են համադրված, ուտելիքը ավելի համեղ ու գրավիչ է թվում։
Շատ տաք մի կերեք
Շատ տաք սնունդը փչացնում է դրա համը։ Սպասեք՝ մի փոքր սառչի, նոր կերեք։
Համեմունքներ օգտագործեք
Ապացուցված է՝ համեմունքները փոխում են համային զգացողությունը, ուտելիքն ավելի համեղ են դարձնում։
Սիրելի երաժշտություն լսեք
Գիտնականները պարզել են, որ հաճելի երաժշտությունը ավելի համեղ ու հաճելի է դարձնում սնունդը։
Մի շտապեք
Եվ վերջապես, որպեսզի համն ավելի լավ զգաք, պետք է դանդաղ ուտել, չշտապել։ Կերեկ փոքրիկ կտորներով ու երկար ծամեք։
Պատրաստեց Past.am-ը:



