Yerevan, 25.August.2026,
00
:
00
BREAKING


Ամուսնուս հետ ծանոթացել ենք մարտի դաշտում. Նինա Հովնանյան

PHOTO

Wnews.am-ը գրում է.

Կին, ընտանիքի մայր, գործարար, դիզայներ, գրող… Նինա Հովնանյանն իրեն  դրսեւորում է տարբեր բնագավառներում։ Աշխատանքին վերաբերում է ամենայն պատասխանատվությամբ, իսկ ամենակարեւորը՝ սիրով է անում։

«Խելացի, խնամված, նորաձեւ, ամեն ինչից տեղյակ». այսպես է տիկին Հովնանյանը բնութագրում ժամանակակից հայ կնոջ կերպարը։

Wnews.am-ին տված հարցազրույցում Նինա Հովնանյանը պատմել է իր աշխատանքային գործունեությունից, ընտանիքից եւ ապագա ծրագրերից։

cc431690890258c3788aafceafd54bd8_5

Տիկի’ն Հովնանյան, Դուք ծնվել եւ մեծացել եք ամերիկյան միջավայրում, իսկ Հայաստան տեղափոխվեցիք մեր երկրի համար ծանր տարիներին։ Ի՞նչը Ձեզ ստիպեց հավաքել իրերն ու գալ Հայաստան։

-Ես առաջին անգամ Հայաստան եկա ծնողներիս հետ եւ սիրահարվեցի Հայաստանին, ասես՝ դրախտում լինեի։ Իր մշակութային միջավայրով այն ինձ 20-ականների Փարիզն էր հիշեցնում։ Հենց այդ պատճառով էլ որոշեցի գալ ու բնակվել այստեղ։ Ծնողներս մշակույթին մոտ մարդիկ էին եւ կապ էին պահպանում այստեղի մշակութային գործիչների՝ գրողների, նկարիչների հետ։ Չնայած ԱՄՆ-ում եմ ծնվել, այնտեղ մեծացել եմ որպես հայ. սա ամենագլխավորն է։ Մենք այցելում էինք հայկական եկեղեցի, մեր շրջապատում հայեր էին եւ միշտ էլ ցանկանում էինք Հայաստան գալ եւ կապված լինել մեր երկրին։

NINA SEVAN

-Եթե համեմատելու լինեք այն ժամանակվա եւ այսօրվա Հայաստանը, ի՞նչ փոփոխություններ կնշեք։ Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում։
-Այդ ժամանակ Հայաստանը նոր էր դուրս եկել Խորհրդային միությունից եւ երկրի համար շատ կարեւոր էր մշակույթը. շեշտը դրված էր մշակույթի ու գիտության վրա։ Այժմ արժեքները փոխվել են. շեշտը դրված է փողի վրա, մարդիկ ձգտում են շատ փող աշխատել, մեծ ավտոմեքենաներ վարել, հինը փոխարինել նորով։ Շատ մարդիկ թողնում ու հեռանում են երկրից եւ սերունդը փոխվել է։ Ըստ իս, երկիրն այժմ դեռ փնտրում է իր էությունը եւ կայացման փուլում է։ Չէի ասի, որ երկիրը վատ վիճակում է, բայց մեր արժեքները փոխվել են։ Պետք է շեշտը դնենք մեր արժեքների պահպանման, մշակույթի վրա, որպեսզի արագ զարգանանք։

-Ըստ Ձեզ՝ ե՞րբ կապրենք մեր երազած Հայաստանում։
-Մի քանի օր առաջ Թիֆլիսում էի. վերջին անգամ այնտեղ եղել էի 2005 թ., երբ այն Հայաստանի ներկայիս վիճակում էր. այսինքն՝ կայացման փուլում։ Ես չէի սպասում այնտեղ այդքան առաջընթաց տեսնել։ Այժմյան Թիֆլիսն ասես եվրոպական քաղաք լինի. նրանք գտել են իրենց էությունն ու ապագան։ Եթե մեր ժողովուրդը ցանկանա, մենք էլ շատ շուտով այդքան արագ կզարգանանք։

Book signing for Legend of Dilijan

-Հայաստանում Դուք բազմաթիվ ծրագրեր եք իրականացրել եւ իրականացնում. տուրիզմի զարգացման, բարեգործական ծրագրեր, դիզայն։ Ի՞նչն է Ձեզ ոգեւորում աշխատանքում։
-Ինձ ոգեւորում է կյանքը։ Ամեն օր նոր բան ես տեսնում ու հասկանում։ Տեսնում ես, որ պետք է այսինչ կամ այնինչ բանն անել, դրանից ոգեւորվում ես, ուսումնասիրում ես՝ հասկանում, կարելի է դա անել, թե ոչ, եւ առաջ ես գնում։

Book- The Legend of Dilijan

-Ձեր հարցազրույցներից մեկում ցավով նշել եք, որ հայաստանցիները չեն գնահատում հայկական արտադրանքը եւ նախապատվությունը տալիս են չինականին կամ թուրքականին։ Արդյո՞ք նույն միտումն է շարունակվում, ո՞րն է, ըստ Ձեզ, դրա պատճառը եւ ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը։

-Ես չէի ցանկանա անուններ նշել, սակայն նախկին նախարարներից մեկն ինձ հարցրեց. ինչու՞ ես ուզում արտադրել, ներմուծիր։ Բայց չէ որ եթե մեր տնտեսությունը հիմնվում է ներմուծման վրա, երկիրը չի զարգանա։ Մեր արտադրանքը երկրի ողնաշարն է, իսկ տեղական արտադրանքով զբաղվելու համար պետք է իջեցնել հարկերը։ Չէ՞ որ տեղական արտադրանքը մարդկանց աշխատատեղերով է ապահովում։Պետք է զարգացնել մերը՝ հատկապես, երբ ունենք աշխատուժ։
Ներկայիս պայմաններում տեղական արտադրանքը գործարարների վրա թանկ է նստում, այդ պատճառով էլ թանկ է վաճառվում։ Ասես հանելուկ լինի՝ ինչպես աշխատողներին ապահովել բարձր աշխատավարձով, որակյալ արտադրանք ապահովել եւ մատչելի գնով վաճառել։

Dilijan Shop

-Այժմ այլեւս չե՞ք զբաղվում հագուստի արտադրությամբ։

-Արդեն երկու տարի է՝ զբաղվում եմ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի աշխատանքներով։ Մենք՝ Նինա Հովնանյան Կուտյուրը, դեռ խանութ ունենք Դիլիջանում եւ շուտով Երեւանում պետք է բացենք իմ նոր հագուստի խանութը, ուստի այժմ զբաղվում եմ նաեւ դիզայնով։

Ninachka Couture Show in Moscow

-Դուք երկար տարիներ է զբաղվում եք դիզայնով։ Հագուստ ստեղծելիս, ինչի՞ վրա եք առաջին շեշտադրումն անում։ Ինչպիսի՞ն է Նինա Հովնանյանի ստեղծած հագուստը։
-Մարդիկ կան, ովքեր ասում են՝ որքան պարզ, այնքան լավ։ Մինչեւ այժմ իմ զգեստները ստեղծելիս առաջնորդվում էի՝ որքան ճոխ, այնքան լավ սկզբունքով։ Ճոխությունը վերաբերում է կտորներին, նյութերին, դիզայնին։ Կարծում եմ՝ այժմ պետք է գնամ դեպի պարզության։

NINACHKA COUTURE BOOT IN NYC

-Ձեր դիզայնով ստեղծած հագուստները տարածվում են աշխարհով մեկ։ Հատկապես ո՞ր երկրներում են դրանք մեծ պահանջարկ վայելում։
-Դրանք մեծ պահանջարկ են վայելում ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ռուսաստանում, ինչպես նաեւ որոշ եվրոպական քաղաքներում։ Ամերիկյան եւ ռուսաստանյան շուկայում ներկայացնում ենք իմ ստեղծած մանկական հավաքածուն։

Princess Anouchic DressNinachka Couture editorials

-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանում նորաձեւության ապագան։
-Ես շատ եմ ուրախանում, երբ բուտիկների վրա տեսնում եմ հայկական անուններ։ Երբ բացեցի «Հայաստանի գանձեր»-ը, իմ նպատակն էր ստեղծել մեր դիզայներների ասոցացիան։ Եթե այժմ կարողանանք դիզայներներով միավորվել եւ ստեղծել մեր դիզայներական ինդուստրիան, ավելի հեշտ կլինի բոլորիս համար. զգեստների համար պահանջվող նյութերն ավելի մատչելի գներով կկարողանանք ձեռք բերել եւ ավելի արագ կզարգանա մեր դիզայնի ոլորտը։

Mommy with girls !

-Հետեւու՞մ եք միջազգային նորաձեւության միտումներին։
-Այո, ճիշտ է՝ վերջին երեք տարիներին այդքան ակտիվ չեմ հետեւում, ինչպես նախկինում էր։ Վերջերս դիտեցի Փարիզի Նորաձեւության շաբաթվա ցուցադրությունը եւ պետք է նկատեմ, որ այն ինձ համար փոքր ինչ տարօրինակ ու խենթ է, միեւնույն ժամանակ՝ հետաքրքիր։

Dilijan Store Opening girls and me

Դուք կին եք, ով իրեն դրսեւորում է մի քանի բնագավառներում, դրա հետ մեկտեղ ունեք գեղեցիկ ընտանիք։ Կպատմե՞ք, թե ինչպես ծանոթացաք Ձեր ամուսնու հետ։ Ինչպե՞ս ամուսնության առաջարկ ստացաք։
-Ամուսնուս հետ առաջին անգամ ծանոթացա մարտի դաշտում։ Սկզբում նրան չսիրեցի։ Ինը տարվա ընթացքում մենք պարբերաբար հանդիպում էինք տարբեր վայրերում, բարեւում իրար։ Երբ նրա հետ առաջին անգամ ծանոթացա, Վան գյուղում էի մի քանի օր մնում։ Այնտեղի վանական կանանցից մեկը՝ տիկին Մանյան, ինձ ասում էր. «Նինա ջան, քեզ շատ սիրեցինք, դու պիտի ամուսնանաս Արցախի հերոսներից մեկի հետ»։ Այդ ժամանակ նրան պատասխանեցի՝ շատ շնորհակալություն, բայց ինձ լավ չգիտեք։ Ինը տարի անց գնացի Գանձասար ու տիկին Մանյան հիշեցրեց, որ ճիշտ էր։

aa
Ինը տարի անց մենք հանդիպեցինք «Մարիոթ» հյուրանոցի առջեւ. ընկերներն ուզում էին իր համար Վահագնի թաղամասում տուն գնել, ուստի ես պետք է նրան ցույց տայի տունը։ Ստացվեց այնպես, որ ես եւ նա այս թաղամասի առաջին բնակիչները դարձանք։
Որպես այդպիսին ամուսնության առաջարկ նա ինձ չի արել, այլ պարզապես որպես Արցախի հերոս ինձ գրավեց։

CHILDREN AND FAMILY TOA
-Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում անցկացնում ազատ ժամանակը։ Ի՞նչ նախասիրություններ ունեք։
-Մենք սիրում ենք տարբեր խաղեր խաղալ՝ լինի դա նարդի, քարտ եւ այլն։ Սիրում ենք զբոսնել. այսինքն՝ այն, ինչ սովորական մարդիկ։

ARMENIAN CHRISTMAS SEVAN
-Ի՞նչ կարեւոր խորհուրդ եք ստացել Ձեր հորից՝ երջանկահիշատակ Վահագն Հովնանյանից, որը փոխանցում եք Ձեր երեխաներին։
-Ընտանիքը եւ հայրենիքը սրբություն են։ Աշխատանքը պետք է կատարյալ եւ արդար ձեւով անել։

my favorite peepsmy favorite peopole

-Բնավորության առաջին գիծը, որով Ձեզ ծանոթ մարդիկ բնութագրում են բարությունն է։ Պատահու՞մ է, երբ այդ գիծը Ձեզ խանգարում է։ Ինքներդ Ձեզ ինչպե՞ս կբնութագրեք։
-Խանգարում է, երբ մարդիկ իմ բարությունը փորձում են օգտագործել իրենց շահի համար, բայց ես միեւնույն ժամանակ խիստ եմ եւ բարի, հեշտությամբ չեմ խաբվում։ Վայ նրան, ով կփորձի ինձ խաբել։

image

-Բնավորության ո՞ր գծերն են Ձեզ խանգարում։
-Ես միշտ ժամանակի խնդիր ունեմ, այն ինձ չի բավականացնում։ Հորս մահից հետո հասկացա, որ ժամանակը հիմա է. պետք չէ մտածել անցյալի կամ ապագայի մասին, կարեւորը հենց այս պահն է։

a

-Ինչպե՞ս եք սկսում Ձեր օրը։
-Արթնանալուն պես Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ ընտանիքիս հետ ամեն ինչ լավ է, երկիրը խաղաղ է։ Առավոտյան քայլում եմ, երեխաներիս դպրոց ճանապարհում ու անցնում աշխատանքիս։

MY GIRLS CHRISTMAS

Հասցնու՞մ եք լինել խոհանոցում։
-Այո, խոհանոցն ինձ համար ասես լաբորատորիա լինի։ Շատ եմ սիրում փորձարկումներ անել։ Սիրում եմ ճաշատեսակներ եփել, իհարկե՝ ամեն օր չի ստացվում։ Ամուսինս շատ է սիրում իմ կողմից պատրաստված մեքսիկական ճաշատեսակը, պաստաները, դեսերտը։

in the kitchen

– Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է ժամանակակից հայ կնոջ կերպարը։
-Հայ կնոջ կերպարը շատ հետաքրքրական է։ Նախկինում հայ կինը պետք է մնար տանը, ճաշ եփեր, զբաղվեր երեխաների դաստիարակությամբ։ Վերջին 20-25 տարիներին Հայաստանի աշխատուժի շարժիչ ուժը հայ կանայք են։ Նրանք խելացի են, գեղեցիկ, խնամված, նորաձեւ եւ ժամանակակից, ինչն ինձ ուրախացնում է։ Նրանք տեղյակ են, թե ինչ է կատարվում դրսում, ցանկանում են զարգացնել ներսի ոլորտը։ Նախկինում, երբ ռեստորաններ էի հաճախում, միայն տղամարդկանց էի տեսնում, այժմ նաեւ կանայք են, ամուսինները ամեն տեղ միասին են հաճախում եւ մեր սոցիալական շփումները զարգացել ու առողջացել են։

We girls

-Ինչի՞ մասին եք երազում։
-Ես երազում եմ զարգացած Հայաստանի մասին։ Սպասում եմ այն օրվան, որ պահանջ չունենամ երկրից դուրս գալով կյանքը վայելել, ամենը գտնեմ մեր երկրում։

PROUD PAPAnn

Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds