Ջոլին այցելել է սիրիացի փախստականների ճամբար ու հորդառատ անձրևի տակ ասուլիս տվել (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով նաև Փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանն է, այցելել է Լիբանանի տարածքում գտնվող ու սիրիացի փախստականներով բնակեցված ճամբարը։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դերասանուհին չի վախեցել հորդառատ անձրևից ու բաց երկնքի տակ մամուլի ասուլիս է տվել` միջազգային հանրությանը կոչ անելով լուծել Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական խնդիրներն ու փախստականների ճգնաժամը:
«Այն, որ Սիրիայում պատերազմը դեռևս շարունակվում է, ողբերգական է ու ամոթալի:
Ճիշտ է՝ Եվրոպայի համար այժմ դժվարին պահ է` կապված փախստականների ներհոսքի հետ, սակայն Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան ավելի ծանր վիճակում են»,-ասել է Ջոլին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ջոլիի այցելած ճամբարում բնակվում են հարյուր հազարավոր սիրիացիներ, որոնց ապագա ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:












