Վերին Դվինում մարդատարը բախվել է կայանած կցորդիչին
SOCIETYԱրարատի մարզային փրկարարական վարչությունում հուլիսի 20-ին ժամը 23:50-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում` բենզալցակայանի հարեւանությամբ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. տուժածին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ գյուղի Արշակունյաց փողոցում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2109» մակնիշի 35 LT 968 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրին կայանած բեռնատարի համար նախատեսված 329 L 01 պետհամարանիշի կցորդիչին:
Մինչ փրկարարների ժամանումը 1989 թվականին ծնված վարորդ Ն. Մ.-ն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան հոսանքազրկել են, փակել գազի փականը` կանխելով հետագա արտահոսքը:
Լիլիթ Մաճկալյան



