Հանգիստ շունչ կքաշեմ այն դեպքում, երբ աշխարհում ոչ մի սոված ու անտուն մարդ չլինի. «Սահմանին» ֆիլմից հայտնի Դավիթ Աֆրիկյանն անկեղծանում է
LIFELife.panorama.am-ը գրում է.
«Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը ճակատագրական էր դերասան Դավիթ Աֆրիկյանի համար: Չնայած նրան, որ Դավիթը սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում եւ երկար տարիներ խաղացել է թատրոնում, հեռուստադիտողն առաջին անգամ նրա հետ ծանոթացավ հենց «Սահմանին» ֆիլմի միջոցով, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում Դավիթը պատմել է մանրամասներ, որոնք հատկապես երիտասարդ դերասանի երկրպագուներին հավելյալ տեղեկություններ կհաղորդեն նրա մասին:
Դավիթ, առաջինը կցանկանայի իմանալ այս շրջանի Ձեր զբաղվածության մասին, ի՞նչծրագրեր ունեք:
- Ծրագրերս շատ են, վերջերս գեղարվեստական ֆիլմի առաջարկ եմ ստացել և այժմ այդ հարցի շուրջ բանակցությունների մեջ եմ: Զբաղվածությանս մեծ մասը տրամադրված է «Սահմանին» ֆիլմին, քանի որ նկարահանումները դեռ շարունակվում են:
Դուք նկարահանվում եք «Սահմանին» ֆիլմում, հետաքրքիր է՝ ծառայե՞լ եք բանակում, թեֆիլմում առաջին անգամ էիք ծանոթանում զինվորական կյանքին:
- Այն ամենն, ինչ կա մեր ֆիլմում ինձ շատ ծանոթ է, քանի որ ինքս ծառայել եմ Հ.Հ Զինված ուժերում: Շատ եմ սիրում կրակել և թե ֆիլմի նկարահանումների ժամանակ, թե կյանքում փորձում եմ տարբեր տրամաչափի զենքեր փորձել:

Դավիթ, գիտեմ, որ երկար տարիներ աշխատել եք թատրոնում, այժմ Ձեզ ո՞ր թատրոնումկարող ենք տեսնել:
- Այո, տարիներ շարունակ աշխատել եմ «ԳՈՅ» թատրոնում: Ցավոք այժմ ոչ մի թատրոնում հանդես չեմ գալիս, որի համար շատ եմ տխրում, բայց այս տարի ամենայն հավանականությամբ հանդիսատեսը կտեսնի ինձ նաև բեմում. իմ կարծիքով՝ դերասանը չպետք է կտրվի բեմից: Ինձ համար թե կինոն, թե բեմը դա մի երկար լար է, որի վրայով պետք է քայլես, մի տարբերությամբ` կինոի լարը գետնի վրա է, իսկ թատրոնինը օդում:
Շարունակությունը՝ այստեղ:



