Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Շոու բիզնեսի նախկին մտերիմ ընկերները. ի՞նչ չկիսեցին նրանք (լուսանկարներ)

LIFE

 

Երգիչներ Էրիկն ու Մհերը ժամանակին մտերիմ ընկերներն էին, սակայն նրանց միջով անցավ մրցանակաբաշխություն կոչված սև կատուն և երբեմնի ընկերները դադարեցրեցին շփվել: Ասում են՝ Մհերը շատ ծանր է տարել, որ 2012 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Էրիկն է արժանացել «Տարվա լավագույն երգչի» կոչմանը:  Իր հարցազրույցներից մեկում Մհերը նույնիսկ ասել էր, որ Էրիկն այդ տարի շատ աշխատանք չի արել: «Մրցանակը ինքս ինձ կտայի, որովհետև Էրիկն այս տարի միայն «Նոր ալիքին» է մասնակցել ու մեկ տեսահոլովակ թողարկել, այն էլ` Յուրամալայի կադրերով»,- մասնավորապես նշել էր երգիչը՝ մոռանալով, որ ժամանակին բարձրաձայն հայտարարում էր իր և Էրիկի մտերմության մասին:

Երգիչ Միհրան Ծառուկյանը ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ ուներ երգիչ Արսեն Սաֆարյանի հետ, նույնիսկ նրան էր վստահել իր PR արշավն ու համագործակցում էր՝ որպես պրոդյուսեր: Քաղաքում արդեն խոսում էին, որ Միհրանը փորձում է կրկնօրինակել ընկերոջն ու նրա ճանապարհով գնալ ու հանկարծ… Միհրանի ու Արսենի միջով ևս սև կատու անցավ, ու նրանք դադարեցրին համագործակցությունը: Ինչպես նման դեպքերում լինում է՝ նրանք դադարեցին նաև ընկերներ լինել:

Դերասաններ Սարգիս Գրիգորյանն ու Նարբե Պողոսյանը ժամանակին այնքան մտերիմ էին, որ համատեղ բիզնես սկսեցին: Հաճախ նրանք միասին էին կազմակերպում նաև ընտանեկան հանգիստը: Սակայն կարճ ժամանակ անց նրանք բիզնեսներն առանձնացնելու որոշում կայացրին: Թեև Սարգիսն ու Նարբեն պնդում են, որ այժմ չեն շփվում զուտ ժամանակի սղության պատճառով, պարզ է, որ եթե այդ ամենն անդրադարձած չլիներ անձնական  հարաբերություների վրա, որպես ընկերներ ժամանակ կգտնեին գոնե կարճատև հանդիպումների համար: Ի վերջո, աշխատել չի նշանակում մեկուսանալ ընկերներից:

Երգիչ Արամեն և հաղորդավար Արտավազդ Ամիրյանը ոչ միայն զարմիկներ են, այլև ժամանակին մտերիմ ընկերներ էին: Երգիչը եղբորն էր վստահել իր մենեջերի պարտականություները և սերտորեն համագործակցում էր Ամիրյանների ընտանիքի հետ: Արամեի հայտնի համերգից հետո խզվեցին ոչ միայն գործնական, այլև բարեկամանական ու ընկերական հարաբերությունները: Արամեն նույնիսկ ներկա չէր Արտավազդի հարսանիքին:

Ռեփերներ ՀՏ Հայկոյի և Միշոյի կոնֆլիկտը, թերևս, ամենաղմկահարույցն էր: Անձնական կոնֆլիկտից հետո նրանք նույնիսկ երգեր «ձոնեցին» միմյանց, վիրավորեցին ամենավերջին ձևերով, ապա հաջորդ օրն ասուլիս հրավիրեցին ու հայտարարեցին, որ իրենց միջև ամեն բան կարգին է: Որոշ ժամանակ անց Միշոն մասնակցեց Հայկոյի կազմակերպած միջոցառումներից մեկին, նրանք նույնիսկ լուսանկարվեցին միասին, սակայն երբեմնի ընկերությունն այլևս անցյալում է: Ռեփերնիերց յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով:

Միշոյի կոնֆլիկտը միայն ՀՏ Հայկոյի հետ չի եղել: Միշոն և Սերժոն խնդիր էին ունեցել ռեփեր Համոյի հետ, ինչից հետո Համոն լքել էր «Հայ թիմը»: Ժամանակին Միշոն և Սերժոն հերքել էին, թե կոնֆլիկտ է եղել, իսկ ահա Համոն խոստովանել էր, որ վիճել է տղաների հետ, ինչն էլ պատճառ է դարձել, որ երբեմնի ընկերները ներկա չլինեն իր հարսանիքին: Ի դեպ, Միշոն ու Համոն մանկության ընկերներ էին:

Հայկո-Մկո զույգն ամենաներդաշնակներից էր հայկական շոու բիզնեսում  ու շատերի համար մեծ անակնկալ էր նրանց բաժանումը: Թվում էր՝ երբեմնի մտերիմ ընկերների միջով ոչ մի սև կատու չի կարող անցնել, բայց արի ու տես, ինչ-որ բան զրոյացրեց նրանց տարիների ընկերությունը: Հայոկն ու Մկոն այդպես էլ չեն խոսում պատճառների մասին՝ նշելով, թե կոնֆլիկտ չի եղել, սակայն այն, որ վեճ եղել է և բավականին լուրջ, ակնհայտ է:

Ժամանակին հեռուստատեսային անբաժան զույգ էին նաև Ռաֆոն ու Հովոն: Նրանք բավականին մտերիմ էին ու ամեն բան միասին էին անում, սակայն հասկացան, որ տարբեր ճանապարհներ անցնելու ցանկություն ունեն և առանձնացան որպես հեռուստատեսային դադար: Ինչպես լինում է նման դեպքերում, դրանից հետո նրանց ընկերական շփումն էլ դադարեց, իսկ պատճառը կրկին «զբաղվածությունն» էր: Ռաֆոն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ գուցե ինքն ու Հովոն մի օր կրկին դուետ կազմեն, սակայն հաստատ ոչ այս կյանքում:

«32 ակումբի» տղաները ոչ միայն սերտորեն համագործակցում էին, այլև մտերիմ ընկերներն էին, սակայն որոշակի տարաձայնություններից հետո Կարեն Բաբաջանյանն ու Վահագն Գրիգորյանը մնացին բարիկադի մի կողմում, ակումբի մյուս տղաները՝ հակառակ: Տևական ժամանակ նրանք որևէ շփում չունեին միմյանց հետ, սակայն վերջին շրջանում սկսել են շփվել: Կարենն ու Վահագնը մասնակցեցին Արամ MP3-ի՝ «Եվրատեսիլին» մասնակցելու կապացությամբ «Վիտամինի» հատուկ թողարկմանը: Դրանից հետո նրանց հարաբերությունները շարունակում են մնալ լավ, բայց ոչ նախկինի պես մտերիմ:

Երգիչ Գոռ Սուջյանը բավականին մտերիմ հարաբերություններ ուներ պռոդյուսերի՝ Վահագն Գրիգորյանի հետ, սակայն «Եվրատեսիլ» մեկնելուց առաջ Գոռն ու Վահագը  դադարեցին շփվել, քանի որ ինչ-ինչ աշխատանքային հարցերում չհասկացան իրար: Հետագայում Գոռը կոնֆլիկտ ունեցավ նաև «Դորիանս» խմբի տղաների հետ ու սկսեց անհատական գործունեությունը: Թեև նա ևս պնդում է, որ ուղղակի որոշել է սոլո կարիերա սկսել ու որևէ կոնֆլիկտ չի եղել, ակնհայտ է, որ այդպես չէ: Սոլո կարիերա սկսելու դեպքում չեն դադարում շփվել երբեմնի  մտերիմ  ընկերների հետ:

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board