Աստված սիրեք, կներեք․ ումից է ներողություն խնդրել Իվան Ուրգանտը
LIFEՀաղորդավար, հումորիստ Իվան Ուրգանտը զավեշտալի պատմության մեջ է ընկել։ Իր «Երեկոյան Ուրգանտ» հաղորդաշարի ընթացքում նա մեկնաբանել է Լենինի վերանորոգված արձանը եւ կատակել արձանի մասին։ Կուբանի կոմունիստները խիստ վիրավորվել են այդ հումորից եւ պահանջել նրանից պատասխան տալ։
Նրանք դիմել են Առաջին ալիքի տնօրինությանը, որպեսզի Ուրգանտին ազատեն աշխատանքից։ Նրանք անգամ Նինա Ուրգանտին՝ Իվանի հայտնի տատիկին են դիմել, որպեսզի նա կարգի հրավիրի թոռնիկին։ Ուրգանտն այս ամենին անդրադարձել է իր հաղորդաշարի ընթացքում։
«Տատիկս մտածում էր, թե ինչպես պատժի ինձ։ Կուբանից կոմունիստական ձեռքը միացավ նրան։ Հիմա զանգում եմ տատիկիս, անհասանելի է, ինձ բոյկոտ է հայտարարել», լուրջ դեմքով կատակել է հաղորդավարը։
Հետո նա հանրային կերպով ներողություն է խնդրել կոմունիստներից։ «Ռուսաստանի հարգելի կոմունիստներ, Աստված սիրեք, ներեք ինձ։ Հենց տեսնեք մեր հաղորդաշարը, փոխեք ալիքը, «Տուն 2»-ը դիտեք»,- ասել է նա։
Պատրաստեց Past.am-ը:



