Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Կենսաթոշակների ու նպաստների տրամադրմամբ նվազեցվել է ծայրահեղ աղքատների թիվը. նախարար

SOCIETY

 Երկրում աղքատությունը բացառապես դրամական տրանսֆերտներ տրամադրելու միջոցով հնարավոր չէ վերացնել, այնուամենայնիվ, նպաստներն ու կենսաթոշակները օգնել են, որպեսզի Հայաստանում աղքատության մակարդակը չաճի 20 տոկոսով, իսկ ծայրահեղ աղքատներինը` շուրջ 6 անգամ:  ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայ ի կազմակերպած «Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում» թեմայով համապետական գիտաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Եթե չլինեին սոցիալական տրանսֆերտները, ապա աղքատությունը երկրում շատ ավելի մեծ կլիներ: Եթե 2014-ի տվյալներով ունեինք 30 տոկոս աղքատության մակարդակ, ապա այն այսճր կլիներ շուրջ 50 տոկոսի չափով: Ծայրահեղ աղքատությունն ավելի քան 6 անգամ մեծ կլիներ, եթե չիրականացնեինք սոցիալա կան տանսֆերտների քաղաքականությունը»,-ասաց նախարարը: Նա նկատեց, որ ոլորտում ամենամեծ ծախսերը բաժին են ընկնում կենսաթոշակային ապահովման ծրագրին ու անապահովության գնահատման համակարգի շրջանակում տրամադրվող կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներին: «Ոլորտին հատկացվող 365  միլիարդ դրամից 250 միլիարդը կենսաթոշակային նպաստներն են, 80 միլիարդը` ընտանեկան, ծննդյան միանվագ, խնամքի նպաստները»,-նշեց Ասատրյանը:

Խոսելով անկախության հաստատումից ի վեր Հայաստանում իրականացված սոցիալական ապահովության քաղաքականության մասին՝ նախարարը շեշտեց, որ ներկայում դրանք ուղղված են աղքատության, գործազրկության և արտագաղթի հետ կապված խնդիրների կարգավորմանը: «25 տարվա պատմությունը կարող ենք բաժանել որոշակի փուլերի. առաջինը 90-ականների սկզբից մինչև 90-ականների վերջն ընկած ժամանակահատվածն է, երբ սոցիալական պաշտպանության համակարգում իրավիճակային օպերատիվ լուծում պահանջող խնդիրներն էին գերակշռում: Երկրաշարժ, պատերազմական ժամանակահատված, ինչը պահանջու մ էր սոցիալական ծառայությունների համախմբավածություն ու աշխատանք` աղքատության եզրին կանգնած բնակչության մեծամասնությանն աջակցություն տրամադրելու նպատակով: Գրեթե ամբողջ բնակչությունը հաշվառված էր «Փարոս» համակարգում. շուրջ 700 հազար ընտանիք,  որոնց տրամադրվում էր վառելիք, սնունդ, այլ օգնություն»,-հիշեցրեց նախարարը: Նրա խոսքով` երրորդ փուլն ազդարարվեց 1999 թվականին, երբ ներդրվեց անապահովության գնահատման համակարգ: «Սա երկրորդ փուլն էր, երբ խոցելի խմբերի նկատմամբ սոցիալական ծրագրերից անցում կատարվեց համակարգերի միջոցով սոցիալական աջակցության ծրագրի վերաիմաստավորմանը, որոնք ավելի շատ ձեռք էին բերում զարգացմանն ուղղված բնույթ: Այդ տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտում սկսեցին ավելանալ ծրագրերը, որոնք պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ էին իրականանում»,-ասաց նախարարը:

Այս փուլը նշանավորվեց նաև 2003 թվականին Կառավարության կողմից աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հաստատմամբ, որի միջոցով համակարգային ձևաչափով փորձ արվեց անդրադառնալ աղքատության հիմնախնդրին:

«Կարող եմ ասել, որ այդ փուլն էլ ավարտվեց 2008-2009 թթ, երբ ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ էր, նոր մարտահրավերներ: Մենք սոցիալական պաշտպանության ոլորտում  թևակոխել էինք համակարգային բարեփոխումների ու զարգացման փուլ, աղքատության հաղթահարման ռազմավարությունը վերափոխվեց կայուն զարգացման ծրագրի, ինչը միևնույն ժամանակ զուգակցվեց նոր դժվարությունների հետ: Պետք է նշել, որ վերջին տարիներին մեր ուշադրության կենտրոնում է աղքատության, գործազրկության, արտագաղթի հետ կախված խնդիրների լուծումը»,-ասաց Արտեմ Ասատրյանը` հավելելով , որ այս շրջանի կարևոր ծրագրային խնդիրներից է այն, որ աղքատությունն ու գործազրկությունը պետք է հաղթարահել կարիքների գնահատման ու դրանց համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման միջոցով:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference