«Կնքահայրը» ֆիլմում գլխավոր դերն Ալ Պաչինոն ստացել է, շրջանցելով այնպիսի դերասանների, ինչպիսիք էին Ջեք Նիկոլսոնն ու Ուորեն Բիթին
LIFELife.panorama.am-ը գրում է.
1.Փոքր տարիքում Ալ Պաչինոն շատ զգայուն է եղել, և նրան մինչև 7 տարեկանը թույլ չէին տալիս մենակ փողոց դուրս գալ:
2.Ալ Պաչինոյի տատիկն ու պապիկը արմատներով Սիցիլիայի Կարլեոնե քաղաքից էին, որտեղից էր նաև Ալ Պաչինոյի մարմնավորած հայտնի կնքահայրը:
3.Դերասանի ամբողջական անունն է Ալֆրեդո Ջեմս Պաչինո:
4.«Կնքահայրը» ֆիլմում գլխավոր դերը նա ստացել է շրջանցելով այնպիսի դերասանների, ինչպիսիք էին Ջեք Նիկոլսոնն ու Ուորեն Բիթին:
5.80-ականներին դերասանն ուժեղ ճգնաժամ էր ապրում, անգործությունը հանգեցրել էր դեպրեսիայի և ալկոհոլիզմի: Շատերն արդեն կարծում էին, որ նա այլևս չի երևա էկրանին, սակայն Ալ Պաչինոն վերադարձավ «Սիրո ծով» ֆիլմի միջոցով:
6.Նախքան դերասանական կարիերան Ալ Պաչինոն խոհարար էր աշխատում ԱՄՆ-ի իտալական ռեստորաններից մեկում:
7.Ալ Պաչինոն իր ծնողների միակ երեխան է եղել:
8.Դերասանի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա ընդամենը 2 տարեկան էր:
9.21 տարեկանում Ալ Պաչինոյին ձերբակալում են ավտոմեքենայում զենք պահելու համար, ինչպես պարզվում է հետո դա ֆիլմի համար նախատեսված ռեկվիզիտ էր և դերասանին ազատ են արձակում:
10.1997թ.-ին բրիտանական «Empire» ամսագիրը Ալ Պաչինոյին 4-րդ տեղն է շնորհում բոլոր ժամանակների ամենահանճարեղ 100 դերասանների ցուցակում:



