Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Թուրքական ահաբեկչության ադրբեջանական արձագանքը

BLOG

Վլադ Ղարախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանական մամուլը նույնպես կրկնում է թուրքական լրատվամիջոցների որոշ ակնարկները, որոնք «քար են գցում» Ռուսաստանի «բոստանը»: Ահաբեկությունը տեղի ունեցավ սիրիական կարգավորման Ժնևի բանակցության նախօրյակին: Ռուսաստանը պնդում էր, որ դրան մասնակցեն քրդերի ներկայացուցիչները, Թուրքիան կտրականապես դեմ էր:

Հենց կիրակի օրը ՌԴ արտգործնախարարը, պատասխանելով ռուսական RT ալիքի հարցերին, ասել էր, որ Թուրքիան ձախողում է Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորումը` գնդակոծելով քրդերի դիրքերը և նույնիսկ սեփական դիրքեր կառուցելով սահմանի սիրիական կողմում: Նախարարի կարծիքով սիրիաթուրքական սահմանը պետք է փակվի, իսկ Անկարայի գաղափարը, թե սահմանի երկայնքով պետք է 10 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել, սիրիական կողմից սոսկ կձգձգի պատերազմը:

Ահաբեկության պատճառով վարչապետ Դավութօղլուն չեղարկել է երեքշաբթի նախատեսված իր այցը Հորդանան, իսկ նախագահ Էրդողանը` Բաքու կատարելիք այցը: Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ երկու եղբայրական երկրների ղեկավարներին երկար ժամանակ է, ինչ չի հաջողվում գումարել Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: Նախորդ` փետրվարի 17-ի ահաբեկության ժամանակ նույնպես այդ նիստը հետաձգվել էր:

Ահաբեկություններն, այսպիսով, միտված են հենց Անկարա-Բաքու բարձր մակարդակի հանդիպման ձախողմանը: 
Նախագահ Էրդողանը մարտի 13-ի ահաբեկության առթիվ խիստ հայտարարություն է արել` ասելով, որ ահաբեկության դեմ պայքարելու Թուրքիայի վճռականությունը միայն կուժեղանա մինչև դրա վերջը տրվի: Իսկ այսօր վերջապես նշանակվել է Անկարայի նոր ոստիկանապետը. այդ պաշտոնը թափուր էր 2015թ. հոկտեմբերից ի վեր: 55-ամյա ոստիկանապետ Մահմուդ Կարաարսլանը Թուրքիայի հարավարևելյան նահանգներում աշխատելու փորձ ունի:

Ահաբեկությունների ալիքը դժվարացնում է նախագահ Էրդողանի վիճակը: Նա իր պաշտոնը նվաճել է այդ թվում երկրի անվտանգությունն ապահովելու խոստման շնորհիվ: Երկիմաստ են դառնում Թուրքիան արագացված ընթացակարգով Եվրամիության անդամ դարձնելու ջանքերը, քանի որ երկրի անվտանգության վիճակը կարող է դարձյալ հեռացնել խնդրի դրական լուծումը:

Մյուս կողմից, կատարված ողբերգությունը, եթե դրա թիկունքում իրոք կանգնած է Քրդստանի աշխատանքային կուսակցությունը, Էրդողանին հնարավորություն կտա ավելի կոշտ խոսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, որոնք քրդական կուսակցությունը դաշնակից են համարում ԻՊ-ի դեմ մղվող պայքարում:

Ահաբեկությունն իսկական պատիժ է դարձել Թուրքիայի համար: 2015 թվականին և 2016-ի սկզբում արդեն զոհվել է 385 մարդ, 1049-ը` վիրավորվել: Նրանց մի մասը ԻՊ-ի զոհերն է, մյուսը` քրդական խմբավորումների, որոնք 1984 թվականից պատերազմ են մղում հանուն անկախության: Այդ ընթացքում, ի բաց առյալ կարճատև զինադադարը, զոհվել է մոտ 40 հազար մարդ: Ոչ ոք չգիտե, թե ինչպես է հնարավոր դադարեցնել այս բազմամյա արնահեղությունը:

Ադրբեջանական կայքերից մեկն էլ իր քաղաքական մեկնաբանություններն ավարտել է տարակուսանք հայտնելով, թե ինչու է իջեցված Բաքվի Դրոշի հրապարակում ծածանվող դրոշը: Ըստ կայքի, այն կարող է իջեցվել երկրում սուգ հայտարարվելու կամ էլ թե չէ ուժեղ քամու առկայության դեպքում: Ոչ սուգ է հայտարարված, ոչ էլ ուժեղ քամի կա, ուրեմն ո՞րն է դրոշի իջեցման պատճառը, հարց է տալիս կայքը` շատ լավ իմանալով պատասխանը. սուգ չի հայտարարվել, որպեսզի չզայրանա Ռուսաստանը, դրոշն իջեցվել է, որպեսզի չզայրանա Թուրքիան: Ի դեպ, այսօր կեսօրից հետո սույն տեքստը հանկարծակի անհետացավ կայքից:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference