Ինչով է վտանգավոր աշխատասենյակում պատուհանների բացակայությունը
LIFE1in.am-ը գրում է.
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ցերեկային անբավարար լույսը կամ դրա լրիվ բացակայությունը հանգեցնում են այն բանին, որ գրասենյակային աշխատողները քնում են 46 րոպե պակաս, քան նրանք, ում բախտը բերել է աշխատել ցերեկային լուսավորության պայմաններում: Այս մասին հապարակված է Clinical Sleep Medicine պարբերականում:
Հետազոտողները փորձերի արդյունքում եկել են այն եզրակացության, որ աշխատանքային միջավայրը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի ներքին ժամացույցի կարգավորման հարցում: Մեծ պատուհաններով գրասենյակները բարձրացնում են մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության մակարդակը:
Առանց պատուհանների գրասենյակները լուրջ վնաս են հասցնում օրգանիզմին՝ նրան խանգարելով կարգավորել կենսաբանական ռիթմերը, որի արդյունքում մարդիկ սկսում են քնի հետ կապված խնդիրներ ունենալ և ընդհանուր առմամբ քնում են 46 րոպե պակաս:



