Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Աֆերիստներ պետական մակարդակով. ո՞ր իրավապահ մարմինը քար կնետի ԴԱՀԿ պետի «բախչեն».«Հայկական ժամանակ»

SOCIETY

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին armtimes.com կայքը հրապարակել էր տեղեկատվություն ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) կողմից օգտագործված սուրճի բաժակներ, խաղալիքներ, հագուստ ու կոշիկ աճուրդի հանելու մասին, որը լայն արձագանք գտավ սոցցանցերում: Տխուր պատկեր է, իհարկե, երբ իր ֆինանսական պարտավորությունները կատարելու անհնարինության պատճառով մարդը դատական կարգով զրկվում է իր սեփականությունից, որը հետագայում ԴԱՀԿ ծառայության կողմից հանվում է աճուրդի:

Այս կարգով աճուրդի հանված գույքի քանակն ու տեսականին ուղղակի սահմռկեցուցիչ է: Արդա՞ր են արդյոք կազմակերպվող աճուրդները: Նման պայմաններում այս հարցը առավել կարեւորություն է ստանում: Մեր ձեռքի տակ եղած փաստերը խոսում են այն մասին, որ աճուրդները պարզապես ֆիկցիա են, եւ, ամենայն հավանականությամբ, գործ ունենք պետական պաշտոնյաների հետ սերտաճած աֆերիստների խմբերի հետ, որոնք մարդկանց դժբախտության վրա «բիզնես» են դրել: Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը ուսումնասիրել պաշտոնական այն կայքը, որի միջոցով իրականացվում են այդ աճուրդները: Կայքի հասցեն է` harkadir.ajurd.am:

Մի երկու խոսքով նկարագրենք, թե ինչպես կարելի է մասնակցել այդ աճուրդներին: Աճուրդներին մասնակցել ցանկացողը մի քանի քայլ անելով գրանցվում է կայքում, ստանում կոդ: Կայքում ներկայացվում են աճուրդի հանված ապրանքները իրենց նկարագրություններով, եւ սկսվում է աճուրդը: Մասնակիցը համապատասխան պատուհանում գրում է, թե տվյալ ապրանքը ինքը քանի դրամով է պատրաստ գնել: Մեկ ուրիշ մասնակից, տեսնելով այդ գինը, իր առաջարկած գինն է գրում: Մի երրորդ մասնակից նախկին առաջարկները տեսնելով՝ ներկայացնում է իր առաջարկը եւ այսպես շարունակ:  Դա տեւում է այնքան, մինչեւ որեւէ մեկը առաջարկի այնքան բարձր գին, որ մյուս մասնակիցները այլեւս չմասնակցեն, եւ աճուրդի անցկացման համար սահմանված ժամկետի ավարտին ամենաբարձր գին առաջարկածը դառնում է սեփականատերը: Սա՝ տեսականորեն:

Գործնականում պատկերը բոլորովին այլ է: Վերը բերված ձախ նկարում ներկայացված է մարտի 9-ին տեղի ունեցած մի պատահական աճուրդի ընթացքը: Ամենաձախ սյունակում մասնակիցների կոդերն են, մեջտեղի սյունակում առաջարկները ներկայացնելու ճշգրիտ ժամը, իսկ երրորդ սյունակում`առաջարկած գները: Հիմա ուշադրություն դարձրեք ամենավերեւի 12 տողերին: 6916 կոդով մասնակիցը ժամը 12:30:43-ին առաջարկ է ներկայացնում, որ ինքը տվյալ ապրանքը կգնի 47 հազար 475 դրամով: Ճիշտ նույն պահին 4543 կոդով մասնակիցը պատասխանում է այդ առաջարկին` 500 դրամ ավելի: Երկու րոպե անց 6916 մասնակիցը նոր առաջարկ է ներկայացնում` 48 հազար 475 դրամ: Ճիշտ նույն պահին 4543 կոդով մասնակիցը 500 դրամով ավելացնում է առաջարկվող գինը: Ու դա տեղի է ունենում անընդհատ: Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը: Որպեսզի ձեր առաջարկած գինը տեսանելի լինի մյուս մասնակիցներին, գոնե մի քանի վայրկյան պետք է անցնի: Մի քանի վայրկյան էլ կպահանջվի, որ մյուս մասնակիցները մտածեն, մտքում  ձեւավորեն իրենց առաջարկը եւ այն հանձնեն համակարգչին: Ու եթե նույնիսկ պատկերացնենք,  որ աճուրդի բոլոր մասնակիցները օգտվում են աշխարհի ամենաարագ ինտերնետից, միեւնույն է, երկու իրար հաջորդող առաջարկների միջեւ գոնե մի քանի վայրկյանի տարբերություն պետք է լինի: Բայց, ինչպես տեսնում ենք վերը բերված նկարից, առաջարկների միջեւ այդ ժամանակահատվածը բացակայում է: Ինչպե՞ս կարող է դա լինել տեխնիկական տեսանկյունից:

Այդպես արագ, ակնթարթորեն արձագանքող մասնակիցը, որը տվյալ դեպքում հանդես է գալիս 4543 կոդով, թերեւս համակարգչային «ռոբոտ» է: Աճուրդի ավարտին «ռոբոտը» պարզապես ուղիղ 500 դրամով ավելի բարձր գին է առաջարկում ներկայացրած ցանկացած առաջարկին ի պատասխան: Եվ իր առաջարկը տեղադրվում է հենց այն ակնթարթին, երբ մյուս մասնակիցը ներկայացնում է առաջարկություն...  Ստացվում է, որ հատկապես արժեքավոր իրերի աճուրդների ժամանակ պատահական անձինք չեն կարող հաղթել, իսկ հաղթողը միշտ համակարգչային «ռոբոտն է», որն էլ իր հերթին լիարժեքորեն ինտեգրված է ԴԱՀԿ վերահսկողության տակ գտնվող պաշտոնական կայքի հետ:

Թե ովքեր են այդ «ռոբոտները», որքան գումար են «վաստակել» իրենց գործունեության ընթացքում, հնարավոր է պարզել միայն իրավապահների կողմից անաչառ ու պրոֆեսիոնալ քննության արդյունքում: Սակայն նման քննության անցկացումը բացառված է ի սկզբանե: Այդ ո՞ր իրավապահ մարմինը քար կնետի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի «բախչեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California