Բժիշկներն այս կնոջն ասել էին, որ նա երկվորյակ է ունենալու, բայց այն, ինչ պարզվեց ամիսներ անց` ցնցեց ողջ երկիրը (լուսանկարներ)
PHOTOBlognews.am-ը գրում է.
2013 թ.ին Չեխիայի այս բնակչուհու հետ արտասովոր մի բան տեղի ունեցավ, որը ցնցեց ողջ երկիրը:

Նա, առանց արհեստական բեղմնավորման մեթոդին դիմելու, հղիացավ միանգամից հինգ երեխայով։

23–ամյա Ալեքսանդրա Քինովան ծննդաբերեց կեսարյան հատումով։

Այս դեպքն առաջինը դարձավ Չեխիայի պատմության մեջ, երբ կինը միանգամից 5 երեխա է ծննդաբերել:

Քինովան, ով ուներ մեկ որդի, չէր էլ կռահում, որ հինգ երեխա է ունենալու:

Սկզբում բժիշկները նրան ասել էին, որ նա երկվորյակների է սպասում:

Բայց հերթական ստուգման ժամանակ նրան հաղորդեցին, որ իրականում չորս երեխա է ունենալու, իսկ ևս մեկ ամիս անց բժիշկները տեսել են նաև հինգերորդ երեխայի գլուխը:

–Երբ բժիշկները գտան հինգերորդ գլուխը, ես սկսեցի լալ,– պատմում է կինը:

Փոքրիկների վիճակը կայուն է, ներանց տեղավորել են հատուկ ինկուբատորների մեջ` հետագա կազդուրման համար։




