Աշխարհի ամենամեծ զբոսանավն այնքան մեծ է, որ ուղևորներին GPS է անհրաժեշտ (լուսանկարներ)
PHOTO
Tert.am–ը գրում է.
Աշխարհի ամենամեծ կրուիզային զբոսանավը` Harmony Of The Seas-ը, անցյալ շաբաթ մեկնել է իր անդրանիկ ճամփորդությանը, որը կրում է փորձնական բնույթ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 227.000 տոննա քաշով ջրային հսկան, որի արժեքը գերազանցում է 1 մլրդ եվրոն, ճամփորդությունը սկսել է ֆրանսիական Սեն Նազեր քաղաքի նավահանգստից:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 6.000 ուղևորի համար նախատեսված նավի վրա առաջին, փորձնական ճամփորդության ժամանակ տեղավորվել է ընդամենը 500 մարդ, որոնց մեծ մասը սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են:
Աղբյուրը նշում է, որ նավն այնքան մեծ է, որ դրա վրա կողմնորոշվելու ու սեփական համարները գտնելու համար ուղևորները պետք է պարտադիր օգտվեն GPS նավիգացիոն համակարգից: Ի դեպ, դրանք անվճար բոլորին տրամադրելու է պատասխանատու ընկերությունը:
Նշենք, որ Royal Caribbean International ընկերությանը պատկանող նավն ունի 362 մ երկարություն, 70 մ բարձրություն:




















































