Կոտ դ’Իվուարում ահաբեկչության հետևանքով Ֆրանսիայի չորս քաղաքացի է զոհվել
SOCIETYԿոտ դ’Իվուարի Գրան-Բասամ քաղաքում ահաբեկիչների կողմից կազմակերպված պայթյունի հետևանքով մահացել է Ֆրանսիայի չորս քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահական նստավայրից` Ելիսեյան պալատից:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Ալասան Ուատարայի հետ և քննարկել Ֆրանսիայի քաղաքացիների մահվան դեպքը»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Ժակ Էյրոն առաջիկա ժամերին կայցելի Կոտ դ’Իվուար` հաստատելու համար Ֆրանսիայի աջակցությունը այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



