«Ժողովուրդ». Թևոս Սաֆարյանի՝ Կայարանցի Թևոսիկի հետ կալանավորված Արմեն Ղարիբյանը ազատ է արձակվել
SOCIETY«Քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Կայարանցի Թևոսիկի հետ հունիսի 19-ին ձերբակալված, իսկ այնուհետև ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Արմեն Ղարիբյանը ազատ է արձակվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Ի դեպ, նրա հետ միասին կալանավորվել էր նաև Կարեն Բագրատունյանը, ով առավել հայտնի է Սամբիստ Կարեն մականվամբ, շարունակում է մնալ կալանքի տակ:
Իսկ Արմեն Ղարիբյանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վարորդն է և ձերբակալվելու օրը վարել է գեներալին պատկանող «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան: Ինքը՝ Սեյրան Սարոյանը, չէր հերքել, որ մեքենան իրեն է պատկանում՝ նշելով որ բարեկամական կապեր ունի Կայարանցի Թևոսիկի հետ: Իսկ թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը, բայց որպես կանոն նման պատմություններն ավարտվում են ծածկադմփոցով ինչ-որ մեկը ձևական պատժվում է, և դրանով ամեն ինչ վերջանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



