Մթերքներ առողջ և գեղեցիկ ատամներ ունենալու համար
LIFEShabat.am-ը գրում է.
Պանիր
Պանիրը դրականորեն է ազդում բերանի խոռոչի թթվային հաշվեկշռի վրա` այն նկատելիորեն նվազեցնելով: Բացի այդ, այն պարունակում է կալցիում, ինչ ամրացնում է էմալը:
Թեյ
Լավ նորություն թեյի սիրահարների համար. թեյի տերևները պարունակում են կարևոր բաղադրիչ` պոլիֆենոլ, ինչը դանդաղեցնում է կարիես առաջացնող բակտերիաների աճը:
Անհրաժեշտ է սեյակային ջերմաստիճանի թեյով ողողել բերանի խոռոչը մոտ 10 րոպե:
Ելակ
Դա սալիցինաթթվի, լիմոնաթթվի և խնձորաթթվի արժեքավոր բնական աղբյուր է: Միաժամանակ այն ատամները սպիտակեցնող լավ միջոց է:
Չամիչ
Չամիչում պարունակվող նյութերը օրգանիզմին օգնում են պայքարելու կարիես առաջացնող վնասակար բակտերիաների դեմ: Հարկավոր է հիշել, որ ինչքան մուգ է չամիչը, այնքան ավելի օգտակար է:
Կոշտ մրգեր և բանջարեղեններ
Եթե քնելուց առաջ ուտեք խնձոր, այն կմաքրի ատամների էմալը և կվերացնի բերանի տհաճ հոտը: Այդպիսի հատկություններ ունեն նաև վարունգը, գազարը և շատ այլ բանջարեղեններ:



