Ի՞նչ փոփոխություններ են եղել «Բարի լույս»-ի ծրագրում
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Մարտի 15-ին մեկնարկում է «Արմենիա» հեռուստաընկերության գարնանային նոր եթերաշրջանը: Հեռուստաընկերությունում ամեն բան վառ և գույնավոր է լինելու, հենց այսպիսի տաղավարից էլ ձեզ բարի լույս կասեն «Բարի լույս, հայեր»-ի հաղորդավարներ` Գայանե Ասլամազյանը, Արտյոմ Հարությունյանը, Սիմա Բաղդասարյանը և Արտյոմ Ալիխանյանը:
BlogNews.am-ի հետ զրույցում «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նշեց, որ տաղավարի ձևովորման վրա բավականին երկար են աշխատել. «Մեր համար օրինակներ են եղել «Good morning Britain» և «Good morning America» հեռուստատեսային ֆորմատները: Բոլոր տեղերում նկատել ենք կարևոր մի բան` ձևավորումն անում են տաք, պայծառ, վառ գույների մեջ, մենք էլ մեր կողմից ավելացրել ենք ծաղկած ծիրանենիները: Ես հպարտորեն կարող եմ ասել` տաղավարը հեռուստատեսային դաշտում աննախադեպ է»:
Ռուբենը նաև նշեց, որ ստեղծագործական կազմը համալրվել է. նոր մասնագետներ են ավելացել, ովքեր բավականին բծախնդիր են մոտենում իրենց գործին. «Այս տաղավարը ստանալը, վերջնական տեսքի բերելը, նույնպես իրեց ձեռքի գործն է»:
Նոր տաղավարը բաժանված է լինելու երկու մասի` առաջինը նախատեսված է տեղեկատվական բաժնի համար, իսկ երկրորդում հաղորդավարները կնդունեն իրենց հյուրերին: Փոխվել է նաև ծրագրի բովանդակությունը, ավելացել են նոր էջեր. «Նախ մենք ունենալու ենք բլից հարցումներ հայտնի մարդկանց հետ, իսկ հարցադրումների տեսակը շատ օրիգինալ է ընտրված: Մեր հեռուստադիտողը կտեսնի , թե ինչպես են պարզունակ հարցերի պատասխանը գտնում են 15-20 վարկյանների ընթացքում: Իսկ «Առավոտյան տեղեկատու»-ն մեր քաղաքացիներին ինֆորմացիա է տալու, իրենց կենցաղի և խնդիրների դեպքում, որ գերատեսչություն կարող են դիմել»:
Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանն էլ նշեց. «Մեզ համար սա երկար սպասված փոփոխություն էր, սա մեր հին տաղավարն է, որն արդեն ավելի ուրախ գույների մեջ է: Մեզ համար բարի լույսը հենց այս տաղավարն է, շատ հարազատ միջավայր է և ես կարծում եմ, որ այս նոր տաղավարից էլ ավելի ուրախ տրամադրություն կփորձենք հաղորդել հեռուստադիտողներին»:
Ծրագրի ընթացքում կլինեն նաև տեսահոլովակների պրեմիերաներ: Իսկ ամեն երկուշաբթի կհեռարձակվի «Առողջության օրագիր» հավելվածը, որն իրենից ներկայացնում է հարցազրույցներ մասնագետների հետ տարբեր առողջական խնդիրների շուրջ: Իսկ ամեն ուրբաթ «Բլոգնյուզ» հավելվածն է, որի ընթացքում Կոնստանտին Տեր-Նակալյան-ի հետ կքննարկեն և կվերլուծեն մեկ շաբաթվա ընթացքում համացանցում տեղ գտած ամենահետաքրքիր նորությունները, լուսանկարները, մեկնաբանություններն ու ստատուսները:




















































