Բազմաթիվ դաջվածքները մարզում են դիմադրողականությունը. բացահայտում
LIFE1in.am-ը գրում է.
Ալաբամայի համալսարանը հետազոտութուն է անցկացրել և պարզել է, որ եթե մարդը բազմաթիվ դաջվածքներ անի մարմնին, դա հավասարազոր կլինի մարզադահլիճ հաճախելուն: Երբ սկսում են դաջվածքներ անել, օրգանիզմը թուլանում է՝ նոր սթրեսի ենթարկվելով, և մարդը ֆիզիկական հոգնածություն է զգում. նման մի բան կատարվում է մարզասրահ այցելելիս, գրում է Science Alert-ը:
Մարզասրահ հաճախելուց մի քանի օր հետո, սակայն, մարմինը սկսում է կոփվել, և գիտնականների կարծիքով՝ նմանատիպ ճանապարհ է անցնում դիմադրողականությունը: Գիտնականներն ուսումանսիրել են դաջվածքների քանակից կախված արյան մեջ իմունոգլոբինի՝ հակամարմին, և կորտիզոլի՝ սթրեսի հորմոն, քանակը:
Պարզվել է, որ առաջին դաջվածքից հետո նվազել է իմունոգլոբինի քանակը, և ավելացել կորտիզոլի քանակը։ Սակայն, բազմաթիվ դաջվածքներ ունեցողների մոտ իմունիտետը «կոփվել է». այդպես է աշխատում օրգանիզմի հարմարվողականության գործառույթը:



