Կնոջ երկարակեցության գաղտնիքը հենց ՍՐԱ մեջ է
PHOTO
Blog.1in.am-ը գրում է.
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքի տևողությունը ավելին է, քան տղամարդկանցը: Մոնրեալի Մաքգիլի անվան համալսարանի հետազոտողները կարողացել են դրան խելամիտ պարզաբանում տալ: Պարզվում է՝ գաղտնիքը կալցիումի մեջ է, որի 1000 մգ օրական օգտագործումն օգնում է կանանց ավելի երկար ապրել:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կալցիումի օգտագործման շնորհիվ կանանց մոտ 10 տարում 22 տոկոսով նվազում է մահացության ռիսկը, ինչը տեղի չի ունենում կալցիում չօգտագործած կանանց մոտ:
Նախկինում առկա էր մտավախություն առ այն, որ կալցիումի հավելումների բարձր չափաբաժինները կարող են բարձրացնել սրտի հիվանդությունից մահվան ռիսկը, սակայն կանադացի հետազոտողները միաձայն եկել են այն եզրակացության, որ դա այդպես չէ:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ կապ չկա վիտամին D-ի և մահացության ռիսկի միջև: Նաև որևէ օգուտ չի եղել՝ կապված օրական 1000 մգ-ից կալցիումի չափաբաժնի բարձրացման հետ:
Կալցիումի հավելումները ապահովում են արյան մեջ ճարպերի հիանալի բալանսը, զարկերակային ճնշման բարձրացման ցածր ռիսկը, լավ նյութափոխանակությունը և աղեստամոքսային համակարգի անխափան աշխատանքը:




















































