Երիտասարդության բաղադրատոմսը. կենսախթանիչ հալվեի (алоэ) հյութ
LIFETert.am-ը գրում.
Շատ օգտակար է հալվեի (алоэ) կենսախթանիչ հյութը, որը վերկանգնում ու նպաստում է նոր բջիջների առաջացմանը:
Հարկավոր է ընտրել բույսի այն տերևները, որոնք առնվազն 3 տարեկան են:
Հարկավոր է ծաղիկը 2 շաբաթ չջրել, որից հետո կտրել մինչև արմատը, փաթաթել մուգ թղթի մեջ ու 2 շաբաթ դնել սառնարանի մեջ, ներքևի դարակում: (Ծաղիկի համար նման անպաստավոր պայմաններում, երբ նրանում սկսում են արգելակվել բոլոր կենսակտիվ պրոցեսները, հալվեի բջիջներում տեղի է ունենում հատուկ նյութերի կուտակում, որոնք կոչվում են բիոգեն «կենսածին» խթանիչներ, նրանք գրգռում են արդեն արգելակող բջջային գործունեությունը): Հետո բույսը հարկավոր է լվանալ եռացրած ջրով, մսաղացով աղալ, քամել թանզիվով ու օգտագործել ըստ նշանակության:
Քանի որ հեղուկը բավականին շատ է ստացվում, ապա մի մասը կարելի է սառեցնել ու պահել սառցախցիկում: Այն հետագայում կարող եք օգտագործել ինչպես բուժման, այնպես էլ կոսմետիկ միջոցներ պատրաստելու համար:
Օրինակ.սառույցի խորանարդիկներով տրորել դեմքի մաշկը, այն օգնում է ազատվել մանր կնճիռներից:
1 խորանադը խառնել 1 հատ ձվի դեղնուցի կամ 1 թեյի գդալ մեղրի հետ ու քսել դեմքին,
1 խորանադը խառնել 1 թեյի գդալ ձիթապտղի յուղի հետ(ցանկալի է ձմռանը),
1 հատ խորանադը խառնել կաթի փոշու հետ(եթե այն խիտ է, կարող եք կաթով բացել),
Յուղոտ մաշկի դեպքում, կարելի է հալվեի (алоэ) հյութը բացել սպիրտի հետ 1:4 հարաբերակցությամբ ու դրանով տրորել դեմքի մաշկը:
Կենսախթանիչ հյութը հարուստ է ֆերմենտներով: Նրանից պատրաստվող դեղամիջոցները, ներթափանցելով մարդու օրգանիզմ, խթանում են հիվանդ օրգանի բջիջները: Հալվեի (алоэ) հյութից (ցանկալի է կենսախթանիչ) կարելի է պատրաստել օրգանիզմն ամբողջությամբ ամրապնդող խառնուրդ, որի համար հարկավոր է 100 գրամ հալվեի (алоэ) հյութ, 50 գրամ հունական ընկույզի (грецкого ореха) միջուկ, 300 գրամ մեղր, 3-ից 4 հատ կիտրոնի հյութ:
Օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ ընդունել 1 թեյի գդալ:
Հալվեն (алоэ) կարող է ալերգիկ լինել, այդ պատճառով ընդունելուց առաջ ցանկալի է այն նախապես փորձարկել:



