Yerevan, 25.August.2026,
00
:
00
BREAKING


Սկզբնական շրջանում ինձ շատ անսովոր էր անընդհատ զինվորական համազգեստով լինել. Ռոզի Ավետիսովա

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ զրուցել ենք ամիսներ առաջ, երբ «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմը դեռեւս չէր ցուցադրվել, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին ամփոփել է «Սահմանի»-ին ֆիլմի առաջին եթերաշրջանի արդյունքներն ու խոսել սպասվող երկրորդ եթերաշրջանից:

«Արդեն զբաղված ենք «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի երկրորդ եթերաշրջանի նարահանումներով: Աշխատաում ենք միեւնույն ոգեւորությամբ եւ միեւնույն արդյունքը ստանալու պատրաստակամությամբ»,- նշեց դերասանուհին:

Մեզ հետ զրույցում Ռոզի Ավետիսովան հիշեց այս ֆիլմի նկարահանումների հետ կապված դժվարությունները, որոնք իր խոսքերով, այլեւս անցյալում են.

«Այս պահին այլեւս դժվարություններ չկան ֆիլմի նկարահանումների հետ կապված, փոխարենը դժվարությունները շատ էին սկզբնական շրջանում, օրինակ այն զենքը, որով ես կրակում եմ ֆիլմում, բավականին ծանր է, չհաշված այն, որ ֆիլմում կային տեսարաններ, որտեղ մենք էլ կատարում էինք այն նույն վարժությունները, որոնք կատարում են զինվորները: Այսինքն՝ մեզնից ֆիզիկական պատրաստվածություն  էր պահանջվում, ինչի հետ կապված բարդությունների բախվեցինք, բայց դրանք արդեն անցյալում են, հիմա արդեն նկարահանումների ընթացքն ավելի հանգիստ է, կամ ես  եմ սովորել այդ ամենին,- պատմեց Ռոզին ու ավելացրեց,- ճիշտ է՝ այս պահին կարծում եմ, թե դժվարությունների այլեւս չեմ հանդիպի, բայց այդ ամենը կախված է ֆիլմի սցենարային զարգացումներից, ի վերջո՝ սա այն ձեւաչափն է, որտեղ դերասանից բացի իր խաղից պահանջվում է նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն»:

Ռոզի Ավետիսովան խոսեց նաեւ ֆիլմի նկրահանումների սկզբնական շրջանի մեկ այլ դժվարության՝ զինվորական համազգեստին հարմարվելու մասին.

«Սկզբնական շրջանում ինձ շատ անսովոր էր անընդհատ զինվորական համազգեստով լինել, հիմա ինչ-որ չափով արդեն սովորել եմ, այն արդեն սիրելի է դարձել ինձ»,- նշեց նա:

Խոսելով իր կերպարի վերաբերյալ մարդկանց արձագանքներից՝ Ռոզի Ավետիսովան նկատեց, որ բացառապես դրական արձագանքներ է լսել.

«Ի ուրախություն ինձ՝ արձագանքներն իսկապես միայն դրական են: Ինձ հատկապես ոգեւորում է այն փաստը, որ հեռուստատեսություն բազմաթիվ նամակներ են գալիս աղջիկների կողմից՝ բովանդակությամբ, որ իրենք էլ են ուզում ծառայել, որ իրենց համար հետաքրքիր է կռվող կնոջ կերպարը: Իմ հերոսուհու կերպարը մեր օրերի համար անսովոր է, բայց բարեբախտաբար նրան սիրել է հեռուստադիտողը եւ հատկապես աղջիկները: Մեր հայ աղջիկները բավականին խիզախ են, այն որ նրանք արդեն կնոջը նորմալ ու օրգանական են տեսնում բանակում, ինչ-որ տեղ շատ ողջունելի է, ես շատ երջանիկ եմ այս փաստի համար»,- ավելացրեց նա:

Հետաքրքրվելով, թե արդյոք դժվար չէ մեծ մասամբ տղամարդկանց հետ աշխատելը, դերասանուհին նկատեց.

«Բացարձակ, ինձ համար շատ ավելի հեշտ ու հաճելի է տղամարդկանց հետ աշխատելը, ինձ մոտ տղաների հետ շփումն ավելի հեշտ է հաջողվում, քան կանանց հետ: Պետք է նկատեմ, որ այս ֆիլմի համար աշխատել եմ մարդկանց հետ, որոնց հետ մինչ այդ չէի աշխատել, ու հասցրել եմ շատ ընկերներ ձեռք բերել՝ ի դեմս մեր երեք հերոսների, որոնց շուրջ զարգանում է իմ հերոսուհու խաղը, մեր ռեժիսորի խոսքերով նրանց ասում եմ իմ երեք արծիվները: Շատ շնորհակալ եմ այս նախագծին ինձ նոր ընկերներ պարգեւելու եւ նոր ձեւաչափում աշխատելու հնարավորության համար»:

Իսկ վերջում դերասանուհին վստահություն հայտնեց, որ «Սահմանին» ֆիլմի ստեղծման սկզբում իրենց առջեւ դրված նպատակներն իրականացած են.

«Ֆիլմը նպատակ ուներ մեր ժողովրդի մեջ էլ ավելի զարկ տալ հայրենասիրությանը, խիզախությանը եւ հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը եւ կարծում եմ, որ նպատակներն արդարացված են: Այն, որ այսօր արդեն աղջիկերն են ուզում ծառայել, խոսում է մի գիտակցման մասին, որը մեզ համար շատ կարեւոր է: Ես որպես այս երկրի քաղաքացի, որպես հայ շատ երջանիկ եմ ու շնորհակալ այս նախագծին մեր մեջ եւս մեկ անգամ հայրենասիրական ոգին արթնացնելու համար: Մենք պայքարող ազգ ենք եւ անկախ այս հեռուստաֆիլմի լինելուց ու չլինելուց, մեր տղաների եւ աղջիկների տեսակն այդպիսին է, իսկ ֆիլմը մի փոքր նպաստեց, որպեսզի այդ գիտակցումը մարդկանց մեջ ավելի ամրապնդվի.,- ավելացրեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds