Ադրբեջան-Իրան սահմանում սպանվածներից երկուսը Ադրբեջանի քաղաքացիներ են
SOCIETYՄարտի 13-ին Իրանի հետ Ադրբեջանի սահմանն անցնելու փորձի ժամանակ սահմանապահների կողմից սպանված 5 անձանցից երկուսը Ադրբեջանի Յարդըմլըի շրջանի Օսթաիր գյուղի բնակիչներ Սադիգ Ռահիմովն ու Աքբեր Գասըմովն են, իսկ երեքը` Բանգլադեշի քաղաքացիներ:
Այս մասին, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Մարտի 13-ին ժամը 04:10-ին 8-10 մարդուց բաղկացած խումբը փորձել է Ադրբեջանից անցնել Իրանի Իսլամական Հանրապետություն: Նրանց կանգնեցնելու գործողություն է անցկացվել: Սահմանախախտները կրակ են բացել: Նրանց նկատմամբ զենք է կիրառվել: Արդյունքում նրանցից 5-ը սպանվել են, երկուսը` ձերբակալվել: Վիրավորներն ու սպանվածներից երեքը Բանգլադեշի քաղաքացիներ են: Սպանված երկու ադրբեջանցիները եղել են նրանց ուղեկցորդները:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



