Հաքերները կոտրել են ամուսնական դավաճանությունների համար նախատեսված խոշորագույն կայքը
SOCIETYՀաքերները գողացել են AshleyMadison կայքի ավելի քան 37 մլն օգտատերերի տվյալները, որը անհվատարիմ ամուսինների ծանոթությամբ է զբաղվում, հաղորդում է KrebsOnSecurity բլոգը:
Կայքը պատկանում է Avid Life Media խմբին, որը ծանոթությունների այլ կայքեր եւս ունի (Cougar Life-ը եւ Established Men-ը):
Հաքերները որոնք իրենց կոչում են The Impact Team, գողացել են AshleyMadison-ի միլիոնավոր օգտատերերի տվյալները եւ դրանցից մի քանիսը հրապարակել են որպես իրենց քայլի ապացույց: The Impact Team-ը Avid Life Media-ին ուղղված իր ուղերձում պահանջել է փակել իրեն պատկանող ծանոթությունների բոլոր կայքերը, հակառակ դեպքում հաքերները կհրապարակեն գողացված տվյալները:
Avid Life Media-ն հաստատել է, որ տվյալների արտահոսք տեղի է ունեցել, հաղորդում է Gazeta-ն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



