Ի՞նչ են նշանակում դեմքի և մարմնի խալերը
LIFEԻնչպես և ձեռքի գծերը, մատնեմատի երկարությունը և անգամ ձեռքերի և ոտքերի ձևերը, այնպես էլ խալերի առկայությունը Ձեր անձի մասին շատ բան կարող են պատմել: Համարվում է անգամ, որ խալերի մեջ մեր ապագայի մասին ինֆորմացիան է պահպանվում: Եկեք իմանանք, թե ինչ են դրանք թաքցնում:
1. Կզակի վրայի և բերանի հատվածի խալեր
Սրանք բացարձակ գեղեցկության նշան են: Նման խալերով մարդիկ կանոնակարգված կյանք են վարում:
2. Խալ ճակատի վրա աջ կողմից
Ձեր ճակատագիրը Ձեզ է պատրաստել հաջողություն և հանրաճանաչություն:
3. Այտերի խալեր
Դուք զգացմունքային անձ եք, եթե աջ այտի վրա խալ ունեք: Իսկ եթե խալը ձախ այտի վրա է, դուք ամենայն հավանականությամբ ինտրովերտ եք:
4. Քթի վրայի խալեր
Նման մարդիկ բռնկվող են և հաճախ հակառակ սեռի հետ սիրախաղ են անում այնքան, մինչև գտնեն իրենց կեսին:
5. Կրծքի վրայի խալ
Այս մարդիկ մի փոքր ծույլ են: Նրանք հավատում են,որ կյանքում պետք է վայելել լավագույն բարիքները:
6. Աչքի սպիտակուցի խալ
Աջ կողմում, դա գումար է նշանակում, ձախ կողմում՝ ինքնասիրահարվածություն:
7. Ուսի վրայի խալ
Դուք պատասխանատու մարդ եք Ձեր բնույթով, նաև շատ խելամիտ:
8. Ափի խալեր
Այստեղ ամենինչը գումարի մասին է խոսում: Աջ ձեռքի խալը հարուստ կյանքի մասին է խոսում, ձախ ափինը՝ ծախսունակության:
9. Կրունկների խալեր
Դուք իսկական ճանապարհորդ եք: Ծնված եք որպեսզի հետազոտեք այս աշխարհը:
10. Ունքի տակի խալ
Դուք չափազանց ստեղծարար անձ եք, իսկ երկինքը Ձեզ օրհնել է գեղեցկությամբ
11. Ականջի փափկամսի խալ
Սա ասում է, որ Ձեր առջև մարդ է, ով սիրում է իր ընտանիքը և ում կարելի է վստաել:
12. Վզի խալ
Նշանակում է, որ կրողը լավ մարդ է:
13. Ձեռքերի խալ
Ձեր ձեռքերի մեջ շատ ուժ կա: Դուք ճիշտ որոշումներ կիայացնելու վարպետ եք:
14. Մատների խալեր
Սա նշանակում է դժվարություններ կյանքի վաղ փուլերի ժամանակ, որոնք շուտով կհաղթահարեք:



