Թեհրանը նշել է նավթի արտադրությունը սառեցնելու մասին բանակցություններին միանալու պայմանները
INTERNATIONAL NEWSԻրանը պատրաստ է միանալ նավթի արտադրությունը սառեցնելու մասին բանակցություններին այն բանից հետո, երբ նավթի արդյունահանումը հասնի օրական 4 մլրդ բարելի։ Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, հաղորդում է Reuters-ը։
«Թող մեզ հանգիստ թողնեն այնքան ժամանակ, մինչեւ մենք հասնենք արդյունահանման օրական 4 մլրդ բարել ցուցանիշին։ Դրանից հետո մենք կմիանանք նրանց»,-ասել է նախարարն՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե որքան է շանսը, որ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը համոզի Իրանին համաձայնել նավթի արդյունահանման սառեցմանը, փոխանցում է ISNA-ն։
Զանգանեի խոսքով, Իրանի համար նավթի ընդունելի գինը 70 դոլարն է մեկ բարելի դիմաց։ Եթե նույնիսկ այդ գինը ցածր լինի, Նախարարությունում գոհ կլինեն, ասել է նա։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



