Հոլիվուդյան 8 կապուտաչյա աստղեր` շագանակագույն աչքերով
PHOTO
Style.news.am-ը գրում է.
Գրեթե, ամեն քայլափոխի հանդիպում ենք շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց, հիմնականում, աղջիկների, որոնք օգտագործում են կապույտ կամ կանաչ ոսպնյակներ` այդկերպ փորձելով փոխել իրենց աչքերի գույնը: Հայկական շոու-բիզնեսում գունավոր ոսպնյակների օգտագործումը, կարելի է ասել, համատարած է դարձել: Հետաքրքիր է, որ սովորաբար հակառակը չի լինում, այսինքն` կապուտ աչքերով մարդիկ չեն ձգտում, արհեստականորեն, ունենալ շագանակագույն աչքեր:
Մի՞գուցե, հենց այդպես է ճիշտ: Ո՞վ է ասել, թե գույներից մեկը մյուսից առավել է.
Ինչեւէ, ռուսական www.onedio.ru կայքը փորձել է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե հոլիվուդյան կապուտաչյա աստղերն օգտագործեին շագանակագույն ոսպնյակներ:
Զարմանալի է, բայց ընտրված աստղերից շատերին նոր կերպարը, բավականին, սազում է: Դա նկատել են նաեւ կայքի օգտատերերը: Մեկնաբանություններից մեկում ասվում է, որ աստղերից շատերին շագանակագույն աչքերն ավելի են սազում, մյուսում էլ` որ կապույտ աչքերով աստղերը սառը տեսք ունեն, իսկ շագանակագույնով` ավելի տաք եւ խորը հայացք:
Դուք ի՞նչ կասեք կապուտաչյա աստղերի վիրտուալ կերպարանափոխության մասին:
Զաք Էֆրոն
Դենիել Ռեդկլիֆ
Անջելինա Ջոլի
Այշվարիա Ռայ
Քրիս Հեմսվորթ
Թեյլոր Սվիֆթ
Ջեյք Ջիլենհոլ
Քեմերոն Դիաս




















































