Վեդիում մայր ու որդի կայծակնահարվել են. Նրանք ոստիկանապետի ազգականներն են
SOCIETYԱրարատի մարզի Վեդի քաղաքում երեկ՝ հունիսի 3-ին, մայր ու որդին են կայծակնահարվել: 54-ամյա Անահիտ Քոչարյանին եւ 35-ամյա Արշակ Քոչարյանն երեկ Վեդիի հիվանդանոցից տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ երկուսի առողջական վիճակը կայուն է, գիտակցություն ունեն, կյանքին վտանգ չի սպառնում, վնասվել է տղայի ոտքը, մոր կողքը:
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ կայծակը մորն ու որդուն խփել է, երբ նրանք պոպոք էին հավաքում: Ասում են, թե որդու ձեռքին երկաթե ձող է եղել, ճյուղ էր իջեցնում, եւ քանի որ երկաթի, պոպոքի դեպքում կայծակն ավելի հավանական է, որ կխփի, այդպես էլ եղել է դեպքը: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ կնոջ հագուստը ամբողջությամբ այրվել է:
Տուժածները Վեդիի ոստիկանապետ Սեւան Քոչարյանի ազգականներն են՝ հորեղբոր տղայի կինն ու որդին: Տղան ամուսնացած է, ունի մանկահասակ զավակ:



