Տղամարդկանց սիրահարվելու համար հարկավոր է երեք ժամադրություն, իսկ կանանց՝...
LIFEShabat.am-ը գրում է.
Գիտնականները գտնում են, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ մարդի դադարում են նկատել մյուսների դեմքի ասիմետրիան, իսկ այն մարդիկ, ովքեր կարող էին տգեղ համարվել, ալկոհոլի ազդեցության ներքո բավականին հմայիչ են երևում: Ընդ որում, այս մեթոդն ավելի արդյունավետ է կանանց շրջանում:
Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանները մինչև 25 տարեկան ավելի քան 170 երիտասարդների շրջանում հարցում անցկացնելուց հետո պարզել են, որ «ես քեզ սիրում եմ» արտահայտությունը մեծամասամբ օգտագործվում է կանանց ինտիմ հարաբերությունների դրդելու համար:
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ կնոջն առաջին անգամ տեսնելիս դեպքերի 55%-ում նկատում են կնոջ պլաստիկան, 38%-ում՝ խոսելու ոճը և 7%-ում՝ խոսքի բովանդակությունը:
Գիտնականների կատարած ուսումնասիրությունները օգնել են պարզել, թե ինչն է դրդում տղամարդկանց հաճախ դավաճանել իրենց կանանց: Այդպիսի տղամարդիկ ռիսկի սիրահար են և գաղտնի հանդիպումներից ադրենալին են ստանում: Մասնագետների կարծիքով, այդպիսի վարքը կարող է որոշակի կախվածություն առաջացնել, ինչպես թմրանյութերն ու ոգելից խմիչքը:
Սիրով զբաղվելու լավագույն օրը չորեքշաբթին է: Ենթադրվում է, որ դա կապված է նրա հետ, որ շաբաթվա կեսին սթրես հարուցող հորմոնները հասնում են առավելագույն մակարդակի:
Գիտնականներն ուսումնասիրություն են կատարել՝ պարզելու, թե որքանով է կրծքկալի մոդելը կապված կնոջ ինքնագնահատականի հետ: Ինչպես պարզվել է՝ կուրծքը բարձրացնող կրծքկալը 75%-ով բարձրացնում է կնոջ ինքնագնահատակը, իսկ փուշ-ափ էֆեկտով կրծքկալներ կրող կանայք ավելի շատ են ժպտում:
Տղամարդկանց 92%-ը չի կարող անտարբեր մնալ, երբ կինը «ոտքը ոտքին գցած» նստած դիրքում դանդաղ փոխում է ոտքերի դիրքը:
Տղամարդիկ կանանցից արագ են սիրահարվում: Ինչպես պարզվել է՝ տղամարդկանց սիրահարվելու համար հարկավոր է երեք ժամադրություն, իսկ կանանց՝ 14:
Պարզվում է, որ ամուսնական կյանքն օգնում է մարդկանց լավ տեսք ունենալ: Ամուսնացած կանանց կեսը չամուսնացածների համեմատ ավելի երիտասարդ տեսք ունեն, իսկ ամուսնացած տղամարդիկ ավելի արագ են հարստանում:
Ֆրանսիացի մասնագետները հայտարարում են, որ հաճախ սեքսով զբաղվող կանայք երեք անգամ ավելի քիչ են տառապում կրծքի քաղցկեղից:
Կանադացի գիտնականները պարզել են, որ կանանց մոտ սեքսուալ երևակայությունն ավելի է զարգանում այն օրերին, երբ հղիանալու հավանականությունն ամենաբարձրն է:
Առավոտյան սեքսն ավելի օգտակար է, քան առավոտյան մարզանքը:
Գիտնականները պարզել են, որ այն զույգերը, որտեղ կնոջ գեղեցկությունը գերազանցում է տղամարդու գեղեցկությանը, ավելի են հակված բաժանության:



