Ինչու են ավագ երեխաները ավելի պատասխանատու, կրտսեր երեխաները՝ ավելի խելացի
LIFEՄարդու բնավորության վրա ազդում է ոչ միայն գեներն ու կյանքի պայմանները, այլեւ այն, թե նա որերորդ երեխան է ընտանիքում։ Պարզվում է՝ առաջին երեխան միշտ առանձնահատուկ է ծնողներից երկուսի համար էլ։ Նա ամենաշատն է սեր ու հոգատարություն ստանում։ Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջին երեխաները խելացի են եւ վստահելի հարաբերություններում։
Նրանք սովորաբար այնպիսի մասնագիտություններ են ընտրում, որտեղ ուրիշների հանդեպ ուշադրություն ու պատասխանատվություն են պահանջում։ Օրինակ՝ բժշկի մասնագիտությունը։ Ընտանիքի երկրորդ երեխաները միշտ ավելի ազատատենչ են, ավելի անկախ ու ինքնուրույն են մեծանում։
Նրանք ավելի երես առած են լինում, երբ որեւէ վեճ է լինում, փոքր երեխաները միշտ ավելի մեծ աջակցություն են ստանում, քան մեծերը։ Հաճախ ընտանիքներում երեխաների միջեւ մրցակցություն է լինում, եւ որքան էլ ծնողները փորձեն հաղթահարել դա, միեւնույնն է՝ այդ զգացողությունը մնում է մինչեւ կյանքի վերջ։ Դրա համար էլ, երբ ընտանիքում երկու երեխա է մեծանում, մեծն ավելի պատասխանատու է լինում, փոքրը՝ ավելի խելացի ու ազատ։ Առաջին երեխաները ավելի հաճախ դառնում են առաջնորդներ, ակտիվիստներ, սոցիալական աշխատողներ։
Երկրորդ երեխաները հաճախ դառնում են անկախ մասնագետներ, բիզնեսմեններ։ Իսկ եթե ընտանիքում երկու երեխայից ավելի են, միջնեկներն ամենաքիչ ուշադրությանն են արժանանում։
Պատրաստեց Past.am-ը:



