Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ քննչական կոմիտեի քննիչն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ն և Հայկ Վ.-ն ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին:

Մասնավորապես,  Մհեր Ս.-ն  հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչ Վ. Հովհաննիսյանը 2015 թ. փետրվարի 13-ին հարցաքննելու ժամանակ բռնություն է կիրառել իր նկատմամբ, այնուհետև սպառնալով ձերբակալել՝ պահանջել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, ինչից վախենալով ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, թե, իբր, Գ. Ա.-ի ձեռքին դանակ է տեսել:

Հայկ Վ.-ն էլ հայտնել է, որ  քննիչի կանչով ներկայացել է հարցաքննության, պահվել է շուրջ 9 ժամ, սակայն քննիչն իրեն հարցաքննել է 1 ժամ, իսկ 8 ժամ շարունակ ապօրինի ազատությունից զրկվել է` պահվելով հիշյալ քննչական վարչությունում:

Դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ի և Հայկ Վ.-ի հաղորդումներում մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Մհեր Ս.-ին հարցաքննել է ոչ թե Վ. Հովհաննիսյանը, այլ քննչական խմբում ընդգրկված Հ. Համբարյանը: Հենց վերջինիս կողմից է կազմված և ստորագրված Մհեր Ս.-ի՝ 2015թ. փետրվարի 13-ին կատարված  հարցաքննության արձանագրությունը: Ընդ որում, հարցաքննությունից առաջ Մհեր Ս.-ին բացատրվել են վկայի իրավունքներն ու պարտականությունները, իսկ նա այդ հանգամանքը հաստատել է՝ արձանագրությունում իր ձեռքով գրելով, որ ծանոթացել է իր իրավունքներին, փաստաբանի և թարգմանչի կարիք չունի:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մհեր Ս.-ի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Նախաքննությամբ հերքվել են նաև Հայկ Վ.-ի կողմից մատնանշված՝ իրեն տևական ժամանակ՝ շուրջ 9 ժամ ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տվյալները: Քննությամբ հիմնավորվել է, որ վերջինս հարցաքննվել է ժամը 17:20-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում:

Այս կերպ` քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ն և Հայկ Վ.-ն, գիտակցելով, որ իրենց կողմից մատնանշված տվյալները կեղծ են, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել քննիչ Վ. Հովհաննիսյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ի և Հայկ Վ.-ի արարքներում առերևույթ կան սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հատուկ քննչական ծառայությունն ի գիտություն քաղաքացիների հայտնում է, թե, 

հաշվի առնելովոր վերջին շրջանում կտրուկ ավելացել են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատարանձանց կողմիցիբրկատարված հանցագործությունների վերաբերյալ դիմում-բողոքներըՀՀ հատուկ քննչական ծառայությունըևս մեկ անգամ հիշեցնում էոր գործող քրեական օրենսդրության համաձայնհանցագործության մասին ակնհայտ սուտմատնությունը քրեորեն պատժելի արարք էորը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով:

Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության փաստովհարուցվել և քննվել է 8, իսկ 2015թ.-ին` 17 քրեական գործ: 2014-2015թթ. քննված քրեական գործերով սուտ մատնությունկատարած մեղավոր անձինք դատապարտվել են: 

2016 թվականի մարտի 12-ի դրությամբ` սուտ մատնության փաստով հարուցվել և քննվում են արդեն 12 քրեական գործեր,որոնցից 2-ի նախաքննությունն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկմնացած քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California