Ինչպես անցկացնել քերծվածքները հեռախոսի էկրանից
LIFEՈրքան էլ ուշադիր լինենք, միեւնույնն է՝ հեռախոսների էկրանները քերծվում ու վնասվում են։ Սակայն պետք չէ անհանգստանալ, կան միջոցներ, որոնք օգնում են անցկացնե այդ քերծվածքները։
Ատամի մածուկ Լավագույն միջոցը՝ քերծվածքները անցկացնելու համար ատամի մածուկն է, սակայն ոչ գելային, սովորական։
Բամբակի վրա մի քիչ ատամի մածուկ լցրեք, կլոր, նուրբ շարժումներով քսեք վնասված հատվածի վրա, ապա խոնավ կտորով անցկացրեք մածուկի հետքերը։
Սոդա
Սոդայի վրա մի փոքր ջուր լցրեք, խառնեք այնքան, որ խիտ խյուս ստացվի։ Ապա մաքուր կտորի վրա մի փոքր քսեք ու էկրանը մաքրեք զգուշորեն, հետո էլ խոնավ շորով սրբեք հետքերը։
Մանկական ցանափոշի
Օգտագործեք ճիշտ նույն սկզբունքով, ինչպես սոդայի պարագայում։
Պատրաստեց Past.am-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



