Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Բնապահպանության նախարարության գերակա խնդիրներից է Սևանա լճում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառումը

SOCIETY

 ՀՀ կառավարությունը 2016թ. հունվարի 14 N 131-Ն որոշմամբ հաստատել է ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ՀՀ բնապահպանության նախարարության 2016թ. գերակա խնդիրն է Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների իրականացում:

Այս նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին նախատեսված 7 միլիոն 624.3 հազ. դրամով Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացնել  սիգի արդյունագործական պաշարների, գիրացող և ձվադրող վտառի, գծային ու քաշային աճի որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում, կարասի արդյունագործական պաշարների, բեղունության, ձվադրավայրերի, ձվադրման ժամկետների, գծային ու քաշային աճի որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում, - էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի, ամառային իշխան, կողակ) վտառի, ձվադրավայրերի վիճակի գն ահատում, ձվադրմանը գնացող ժամկետների, քանակի, կենսաբանական վիճակի, ձվադրմանը խոչընդոտող պայմանների որոշում, խեցգետնի սննդառության, արդյունագործական պաշարների, սեզոնային բաշխվածության` ըստ խորության և տարածքի, գծային և քաշային աճի` ըստ տարիքաչափսային խմբերի, բեղունության որոշում և գիտականորեն հիմնավորված որսաչափի գնահատում:

 Երկրորդ գերակա խնդրով նախատեսված է Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնի ստեղծում, որի շրջանակներում Երևանում գտնվող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տարածքում միջազգային ֆինանսավորմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոն: ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրերով ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայացնելու է «Հարավային ջրավազա¬նային կառավարման պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ջրավազանային կառավարման պլանի մշակումը, կազմումը և ընդունումը նպատակաուղղված է հավասարակշռելու ջրօգտագործողների՝ ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության փոխկապակցված փոխհարաբերությունները: Պլանի մշակումը նպաստելու է ջրային ռեսուրսի արդյունավետ կառավարմանը և պահպանմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսի խնայողությանը, ջրի ազգային ու ռազմավարական պաշարների պահպանմանը և ավելացմանը: Կառավարության հաստատման է ներկայացվելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն և 2013 թվականի հունվարի 10- ի N 22-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման և մշտադիտարկումների իրականացման վճարների վերանայման կանոնակարգում՝ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման ընթացքում, վերանայված վճարների գանձման և օգտագործման արդյունավետ մեխանիզմների սահմանում:

ՀՀ կառավարություն է ներկայացվելու «Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը: Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր նյութերի հետ կապված հիմնախնդիրների լուծման նպատակով առաջարկվող միջոցառումների իրականացում, որոնք նպատակաուղղված են կայուն օրգանական աղտոտիչների օգտագործման դադարեցմանը, դրանց արանետումների կրճատմանը և կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների ոչնչացմանը, կնպաստի մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությանն այդ վտանգավոր նյութերի վնասակար ազդեցությունից:

Մշակվելու է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսված է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների կատարման ապահովում, այդ թվում` Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, hիդրոկենսաբանական, հիդրոօդերևութաբանական, ինժեներաերկրաբանական մոնիթորինգի իրականացման, ջրածածկմ ան ենթակա տարածքներում անտառամաքրման, ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, աղբավայրերի բարեկարգման և անխափան աղբաթափման, արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության, «Սևան» ԱՊ գիտական ուսումնասիրությունների և անտառատնտեսական աշխատանքների, ինչպես նաև այլ միջոցառումների կատարման ապահովում:

Մշակվելու և կառավարության հաստման է ներկայացվելու «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ կողմից վավերացված մի շարք բնապահպանական կոնվենցիաներից բխող Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող 2017-2022 թվականների ժամանակահատվածի համար միջոցառումների ցանկի ընդունումը հնարավորություն կտա կարգավ որել և իրականացնել այդ կոնվենցիաներից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունները: Հաստատման է ներկայացվելու «Դիլիջան» ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հաստատվելու է Ազգային պարկի համար 10-ամյա կառավարման պլան` պարկի համար երկարաժամկետ կայուն զարգացման, բնապահպանական և տնտեսական զարգացման ուղղությունների ներդաշնակեցման ապահովման նպատակով:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California