Արթուր Սարկիսովը «Վոլգա»-ի կազմում գոլի հեղինակ է դարձել
SPORTՌուսաստանի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի 25-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն 2:1 հաշվով հաղթել է «Սիբիր»-ին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, «Վոլգա»-ի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 56-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2:0: Սարկիսովը «Վոլգա»-ի կազմում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և մասնակցել ողջ հանդիպմանը:
«Վոլգա»-ն այս հաղթանակից հետո վաստակել է 26 միավոր ու բարձրացել է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնական:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



