Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Հովիկ Աբրահամյանը կարևորել է անշարժ գույքի կադաստրի ոլորտում շարունակական բարեփոխումների իրականացումը

SOCIETY

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում  քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը նշել է, որ բոլոր գերակա խնդիրներն ամբողջությամբ և սահմանված ժամկետներում կատարվել են: Նրա տեղեկացմամբ, կոմիտեի աշխատակազմի, տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով նախորդ տարի հավքագրվել է շուրջ 3 միլիարդ 330 մլն դրամ, իսկ պետական տուրքի գծով գանձվել է 822 մլն դրամ: Նախորդ տարի հանրապետությունում իրականացվել է 179 հազար 780 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում: Կոմիտեի աշխատակազմի ՏՏ կենտրոն ստորաբաժանման կողմից ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ 311 հազար տեղեկատվություն: 2015թ.-ի ընթացքում անշարժ գույքի շուկայում կատարվել է օտարման 4 9 հազար 953 գործարք, գրավադրման 17 հազար 812, վարձակալության 1041 գործարք: Ընդունվել է 314 հազար 875 դիմում:

Նախորդ տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման ուղղությամբ: Ակնկալվում է, որ դրա արդյունքում կունենանք տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում արտացոլող տեղեկատվական բանկ, որը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, երկրաբ անական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ խնդիրների լուծման համար: Միաժամանակ, ավարտվել են ՀՀ համայնքների սահմանների ամրացման և WGS-84 համակարգի ամբողջական ներդրման աշխատանքները, որից կկարողանան օգտվել պետական այլ մարմիններ: Աշխատանքի հիմնական նպատակն է WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպաակով ՀՀ  3 մարզերում (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի) նույնպես իրականացնել տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրում և ճշգրտումներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեությունը և նշել, որ նախորդ տարվա ընթացքում կոմիտեն կատարել է ծավալուն աշխատանք, ինչի արդյունքում համակարգից դժգոհություններն էապես նվազել են: Կառավարության ղեկավարը կարևորել է այս ոլորտում շարունակական բարեփոխումների իրականացումը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է այդ նպատակով ձեռնարկել հետևողական քայլեր:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference