Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Խնամատարության ուժեղացումը կպաշտպանի երեխաներին

BLOG

Վլադ Կարախանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գործադիրն իր ս.թ. մարտի 10-ի նիստում հավանություն է տվել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխային խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին: Խոսքը վերաբերում է երկրում խնամատար ընտանիքների ձևավորման գործընթացին, որն առաջին հերթին դիտվելու է որպես այն երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր, գտնվելով խնամքի տարբեր հաստատություններում, չունեն կենսաբանական (հարազատ) ընտանիք կամ տարբեր պատճառներով հնարավոր չէ նրանց վերադարձնել ընտանիք, կամ անհնար է նրանց խնամքը կազմակերպել ազգականների ընտանիքում:

Խնամատար ընտանիքի նոր տեսակների ներդրումը համահունչ է ինչպես տվյալ ոլորտում Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությանը, այնպես էլ նրա վավերացրած միջազգային մի շարք պայմանագրերի: Խնամատարության ուժեղացման անհրաժեշտությունն են վկայում նաև երեխաների պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրություններն ու հետազոտությունները: Ընտանեկան միջավայրում երեխայի խնամքի և դաստիարակության առավելությունը որևէ կասկած չի հարուցում և հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով, ինչպես նաև գործնական փորձով: Կառավարությունը խնամատար ընտանիքի մոդելի ներդրման որոշում է ընդունել դեռ 2008 թվականի հունիսին:

Խնամատար ընտանիքն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու ձևերից է, որն իրականացվում է պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը կնքվում է խնամատարության և հոգաբարձության մարմնի և այդ նպատակով հատուկ պատրաստված խնամատար ծնողների կամ առանձին քաղաքացիների միջև` մինչև երեխայի 18 տարեկան դառնալը: Պայմանագիր կարող է կնքվել ինչպես երեխայի համար կողմնակի համարվող անձի, այնպես էլ նրա ազգականի հետ` եթե վերջինս բավարար միջոց չունի ամբողջովին ստանձնելու երեխայի խնամքի բոլոր ծախսերը:

Ակնկալվում է, որ որոշման իրականացմամբ ՀՀ ընտանեկան օրենսդրությունը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին: Դրա շնորհիվ կապահովվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի իրավունքները, արդյունավետ պայքար կմղվի երեխայի իրավունքների խախտման դեմ, կհստակեցվեն խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվեն խնամատար ընտանիքի տեսակները և այլն:

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` «Սեյվ դը չիլդրըն ինթերնեշնլ» կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության մասնակցությամբ: Փաստաթուղթը քննարկվել է շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է փաստաթուղթը` այն բնութագրելով «ճիշտ և արդար» որոշում:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network