Հանդիպելուց ու զրուցելուց հետո նա ինձ համոզեց. Նարինե Դովլաթյան
LIFELife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Նարինե Դովլաթյանի հետ, ով այս շրջանում իր ուժերն է փորձում դերասանական ասպարեզում: Շաբաթվա սկզբին մեկնարկած «Աբելի քույրը» հեռուստասերիալում Նարինեն մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, սակայն մեզ հետ զրույցում երգչուհին վստհեցնում է, որ որպես դերասանուհի ներկայանալը երգարվեստին չի խանգարի:
-Նարինե, շատ երգիչ-երգչուհիների նման՝ դուք էլ որոշեցիք երգարվեստից բացիզբաղվել նաեւ դերասանությամբ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կայացրեցիք այդ որոշումը,առաջարկը ստանալիս ի՞նչն ամենաառաջնայինը հաշվի առաք:
- Տարիներ շարունակ գրեթե բոլոր հեռուստատեսություններից հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ եմ ստացել, բայց մերժել եմ եւ այս տարին եւս բացառություն չէր. երեք օրվա մեջ չորս տարբեր հեռուստաընկերություններից գլխավոր հերոսուհուն մարմնավորելու առաջարկներ ստացա եւ նորից մերժեցի, բայց հետո զանգեց Հրաչ Մուրադյանը, ով «Աբելի քույրը» սերիալի պրոդյուսերն է, առաջարկեց հանդիպել, իսկ հանդիպելուց ու զրուցելուց հետո նա ինձ համոզեց: Քանի որ շատ են նաեւ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկները, այդ պատճառով ինձ համար շատ կարեւոր է այս փորձը:
Շարունակությունը՝ այստեղ



