Ոստիկանները Գերմանիայից Հայաստան են տեղափոխել ավազակության մեղադրանքով հետախուզվողի
SOCIETYՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները, համագործակցելով Հայաստանի և Գերմանիայի Ինտերպոլի ագային կենտրոնական բյուրոների հետ, 2015թ. հուլիսի 15-ին Գերմանիայում հայտնաբերել, կալանավորել և 2016թ. մարտի 12-ին` ժամը 04.30-ին, Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1981թ. ծնված Վազգեն Սեկոյանին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Վազգեն Սեկոյանը 2014թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով):
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



