Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրում հիվանդանոցից
SOCIETYԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին մարտի 12-ին դուրս են գրելու հիվանդանոցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատվության բաժինը: Հիվանդանոցում հայտնել են, Õ �ր դերասանի վիճակը բավարար է:
Ավելի վաղ հիվանդանոցից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ Արմեն Ջիգարխանյանը բժշկական հաստատություն է տեղափոխվել սրտի խնդիրների պատճառով մարտի 5-ին: Սկզբում նա կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էր, հետո տեղափոխել են հիվանդասենյակ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



