Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Արտաշես Գեղամյանը ՀԱՊԿ երկրների պատվիրակներին հիշեցրել է Սիրիայում Թուրքիայի վտանգավոր դերակատարման մասին

SOCIETY

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրությունն է հրավիրել Սիրիայի հակամարտության մեջ Թուրքիայի վտանգավոր ներգրավվածությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին պատգամավորը խոսել է  մարտի 11-ին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների՝ Երևանում կայացած աշխատանքա յին հանդիպման ընթացքում:

Իր ելույթում, մասնավորապես, Արտաշես Գեղամյանը հիշեցրել է, որ դեռևս փետրվարի 25-ին կայացած ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի նիստի բացմանը խորհրդարանական վեհաժողովում ներկայացված բոլոր պատվիրակությունների ղեկավարներին հանձնել է Թուրքիայի ղեկավարության հակասիրիական գործողությունները խստորեն դատապարտող գիրքը: Ըստ Արտաշես Գեղամյանի՝ գրքում սուր քննադատության է ենթարկվում Թուրքիայի կողմից 2015 թ. նոյեմբերին ռուսական «Սու-24» ռմբակոծիչի կործանումը, ներկայացված է Սիրիայում թուրքական քաղաքականության վտանգավորությունը, վավերագրական փաստերով վերհանված է «Իսլամական պետություն» ու «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին թուրքական ֆինանսական աջակցությունը: Նա հիշեցրել է, որ գրքի հիմքում ընկած հոդվածները հրապարակված են «Արմենպրես» լրատվական գործակալության կայքում:

Ըստ Արտաշես Գեղամյանի՝ ուշագրավ է, որ այդ նիստի ընթացքում թուրքական իշխանություններին ուղղված խիստ քննադատությանը, որն արտացոլված է գրքում, փաստացի երկու պատվիրակ արձագանքեց: Նրանցից մեկը՝ ԵՄ անդամ երկրներից մեկի ներկայացուցիչը, ի լուր ամենքի հայտարարել է, թե դեպի Եվրամիության երկրներ փախստականների հոսքի պայմաններում Թուրքիայի հասցեին ուղղված նման մեղադրանքները շատ լուրջ են և հետագա ուսումնասիրում են պահանջում: Իսկ մյուսը՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նշել է, թե Թուրքիային ուղղված քննադատություններն արվում են նրա պատվրակության բացակայության պայմաններում: «Չգիտես ինչու, ադրբեջանցի մեր գործընկերները քար լռություն պահպանեցին, երբ ԵԱՀԿ ԽՎ հելսինկյան նիստում Ռուսաստանի պատվիրակության բացակայությամբ ՌԴ-ն հախուռն քննադատության ենթարկվեց»,- ասել է հայկական պատվիրակության ղեկավարը:

Նա անդրադարձել է նաև Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին փետրվարի 22-ին հաստատված ռուս-ամերիկյան համատեղ հայտարարությանը՝ այն համարելով որպես ռուսական դիվանագիտության անվիճելի հաջողություն: «Այն անկասկած կարելի է ներկայացնել որպես Մեծ Մերձավոր Արևելքում ու թերևս աշխարհում աղետի կանխման ուղղությամբ հերթական ճակատագրական ճեղքում»,- նշել է Արտաշես Գեղամյանը: Նա հավելել է, որ նկատի ունի Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործընթացի ժամանակ՝ 2013 թ.  սեպտեմբերի 5-ին, G20-ի գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ԱՄՆ նախագահին՝ Սիրիայի քիմիական զենքի պաշարները դնելու միջազգային վերահսկողության տակ, որից հետո, ըստ պատգամավորի, Ռուսաստանը փաստացի իր վրա վերցրեց այդ գործընթացի ողջ պատասխանատվությունը և պատվով ավարտեց այն 2014 թ. հոկտեմբերին: «Սակայն Նոբելյան մրցանակը ստացավ ոչ թե Պուտինը, այլ ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկը, որը միայն տեխնիկական գործառույթներ է կատարել այդ գործընթացում»,- նշել է Արտաշես Գեղամյանը:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference