Ոստիկանությունը կրճատել է փոստային ծառայությունների ծախսերը
SOCIETYՎերջերս հրապարակում էինք արել այն մասին, որ Հայաստանի ոստիկանությունը «Հայփոստ» ընկերության հետ կնքել է փոստային ծառայությունների պայմանագիր՝ 160 միլիոն դրամ արժողությամբ:
Համեմատելու համար այդ թիվը Ոստիկանության փոստային ծառայությունների նախորդ տարվա արժեքի հետ՝ ՀՀ ոստիկանությանը հարցում արեցինք: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ պատասխանեցին, որ 2015թ. «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ ոստիկանությանը մատուցված փոստային ծառայությունների արժեքը կազմել է 868 միլիոն 258 հազար 594 դրամ։
Ստացվում է, որ այս տարի ոստիկանությունը ավելի քան հնգակի կրճատել է փոստային ծառայությունների դիմաց մատուցվող ծախսերի գումարը:
Գագիկ Աղբալյան
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



