Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Հայկական շախմատը սերնդափոխության հետ կապված խնդիրներ չունի. Սերժ Սարգսյան

SOCIETY

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, բացման արարողությանը Սերժ Սարգսյանն անդրադարձ է կատարել մրցաշարի կազմակերպմանը և դրանում Լևոն Արոնյանի մասնակցությանը:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ մրցաշարը հովանավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, սակայն որոշվել է մրցաշարն անցկացնել Մոսկվայում, որտեղ շախմատի հանրահռչակման համար ավելի լայն  հնարավորություններ կան: «Սա մեզ համար ոչ միայն հնարավորություն է, որ Լևոն Արոնյանը դառնա աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ և մրցի Մագնուս Կարլսենի հետ, այլ նաև շախմատի պրոպոգանդայի լայն հնարավորություն է: Կարծում եմ, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան, ՖԻԴԵ-ն շատ մեծ ջանքեր են ներդրել և այսպիսի հոյակապ պայմաններ ստեղծելով հավակնորդների համար` կարծում եմ, իրոք, փայլուն գործ են կատարել»,- նշել է ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` մրցաշարում շախմատի մեծ վարպետների առաջին քայլերը վկայում են, որ այն լինելու է շատ լարված: «Բոլորը շատ զգույշ են խաղում: Ես շախմատի մեկնաբան չեմ, բայց տեսնում եմ, որ շատ զգույշ են խաղում: Լարված մրցաշար է լինելու, որովհետև, իրոք, շատ մեծ է պատասխանատվությունը և հնարավորություններն էլ շատ մեծ են»,- նկատել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը:

Անդրադառնալով մրցաշարում Լևոն Արոնյանի մասնակցությանը` Սերժ Սարգսյանը նշել է, որ իր ակնհայտ ցանկությունն է, որ Լևոն Արոնյանը հաղթի և աշնանը մրցի աշխարհի չեմպիոնի հետ: «Ես կարծում եմ, որ դա միայն ցանկություն չէ, այլ օբյեկտիվ գնահատական, որովհետև Լևոն Արոնյանը շատ երկար տարիներ է ընթացել դեպի այս մրցաշար: Կարծում եմ, որ սա իր համար լավագույն հնարավորություն է, և նա պետք է այս հնարավորությունն օգտագործի: Հակառակ պարագայում հետո շատ ավելի դժվար է լինելու: Իհարկե, շախմատի պատմության մեջ շատ են դեպքերը, երբ հավակնորդը, չօգտագործելով լավագույն հնարավորությունը, հետո հասնում է մեծ բարձունքների, բայց ավելի շատ են դեպքերը, երբ անհրաժեշտ պահին ուժեղ հավակնորդն օգտագործում է հնարավորությունը»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Լևոն Արոնյանին միշտ առանձնացրել է բնավորության շատ լավ մի գիծ` պատասխանատվության մեծ զգացումը: «Մեր հավաքականը հասել է փայլուն հաջողությունների, և կարծում եմ, որ, ուրիշների դերը բնավ չնսեմացնելով, այս հաջողությունների մեջ Լևոնի վաստակը շատ մեծ է»,- նշել է նախագահը: Այս համատեքստում նախագահն առանձնացրել է Լևոն Արոնյանի վստահ խաղը: «Նա թիմի առաջնորդն է, թիմի լիդերն է, և բոլորը նայում, տեսնում են թե առաջին, գլխավոր տախտակի վրա ով է մրցում և ինչպես է մրցում, և դա մնացածներին ակնհայտորեն տրամադրում է: Նրան ք իրենց խաղը կառուցում են նաև հաշվի առնելով առաջատարի արդյունքը: Շատ կարևոր է, որ միշտ իր մոտ պատասխանատվության զգացումը շատ մեծ է եղել, և միգուցե նաև ինչ-որ պահերի այդ զգացողությունը նրան խանգարել է: Երեկ ես թեթև, շատ կարճ զրույց եմ ունեցել Լևոնի հետ և ասել եմ, որ անշուշտ մենք ուզում ենք, որ նա հաղթի, սակայն անգամ հնարավոր անհաջողությունը չի կարող նսեմացնել նրա վաստակն ընդհանրապես հայկական շախմատի զարգացման գործում: Նա ազատ է իր ստեղծագործության մեջ, իսկ դա ստեղծագործություն է, շատ մեծ ստեղծագործություն»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Ինչպե՞ս պետք է ապահովել սերնդափոխության բնականոն ընթացքը, որպեսզի հետագայում երիտասարդ շախմատիստներն արժանի փոխարինողներ լինեն», - հարցին ի պատասխան` ՀՀ Նախագահը նշել է, որ այդ խնդիրը շատ ակտուալ չէ, որովհետեւ եւ Լեւոն Արոնյանը, եւ Գաբրիել Սարգսյանը դեռեւս այն տարիքում չեն խոսելու համար այն մասին, որ նրանք պետք է մոտ ապագայում իրենց տեղը զիջեն ուրիշներին:

«Իսկ առաջատարների խաղից, ինչպես հասկանում եք, շատ մեծ բան է կախված: Բայց, այնուհանդերձ, Վլադիմիր Հակոբյանն, ով եւս շատ մեծ վաստակ ունի հայկական շախմատի զարգացման գործում, արդեն հասել է մի տարիքային եզրագծի, որ այլեւս դժվար է ամեն մրցաշարում հաջողության հասնել: Ընդհանրապես, շախմատը բավականին երիտասարդացել է, այսպիսի բան երբեք շախմատի պատմության մեջ չի եղել: Պարզ է, որ դա ստիպում է մեզ մտածել սերնդափոխության, երիտասարդ շախմատիստների առաջխաղացման մասին: Իսկ այստեղ շատ մեծ բարդություն չկա, որովհետեւ հավաքականը ձեւավորելիս մենք ղեկավարում ենք չափանիշներով. ունե՞ս վարկանիշ, ունե՞ս խաղի որակ, ուրեմն դու պետք է լինես հավաքականում: Մեկ բացառություն ունենք, որ հավաքականում, չորսին գումարած, ներգրավում ենք նաեւ Հայաստանի չեմպիոնին: Բայց Հայաստանի առաջնությունն այնպիսի մակարդակ ունի, որ չի զիջում շատ միջազգային մրցաշարերի, եւ այնտեղ հաղթելն էլ այնքան հեշտ չէ: Այսինքն, մենք հավաքականը ձեւավորում ենք օբյեկտիվ չափանիշներով, որը, մի կողմից, բոլոր շախմատիստներին համոզում է, որ մենք այն ձեւավորում ենք արդարության սկզբունքով, մյուս կողմից՝ մենք սուբյեկտիվ մոտեցում ուղղակի չենք ցուցաբերում: Այս առումով, համենայնդեպս վերջին առաջնությունները ցույց են տալիս, որ մենք ունենք արժանի փոխարինողներ: Իհարկե, միանշանակ որեւէ մեկին չվիրավորելով, կարող եմ ասել, որ այսօր ես չեմ տեսնում մեկին, ով կարող է փոխարինել Լեւոն Արոնյանին: Բայց դա ոչինչ չի նշանակում. փոխարինողը մեկ տարի հետո կարող է ի հայտ գալ, կամ՝ իմ տեսակետն օբյեկտիվ է, բայց օբյեկտիվ՝ այսօրվա համար: Մեկ տարի հետո կարող է այլ կարծիք ունենալ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ մենք ունենք փայլուն երիտասարդներ, բայց կա մեկ հանգամանք. այդ երիտասարդները, իրենց բնատուր տաղանդից ու իրենց այսօրվա որակից բացի, պետք է ունենան շատ մեծ նվիրում:

«Այսօր շախմատը դարձել է մի մարզաձեւ, կամ՝ արվեստի մի տեսակ, որը պահանջում է շատ տաժանակիր աշխատանք: Ահա այդ աշխատասիրությունը պետք է լինի: Մենք ունենք 5-6 երիտասարդներ, գրեթե՝ երեխաներ, պատանիներ, ովքեր աշխատասիրություն ունենալու դեպքում կարող են հասնել շատ մեծ բարձունքների: Այսօր մենք ունենք աշխարհում գրոսմայստերների ամենամեծ քանակը՝ բնակչության թվի համեմատ: Ես համարում եմ, որ դա շատ լավ է»,- եզրափակել է Հանրապետության ղեկավարը:  

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors