Աստղեր, որոնք դաժան բռնությունների են ենթարկվել (լուսանկարներ)
LIFEԿանայք հաճախ են բռնությունների ենթարկվում։ Նման ճակատագրից չի հաջողվել խուսափել անգամ հայտնի աստղերին։ Նրանցից շատերը բռնության են ենթարկվել հոր, ամուսնու կամ այլ մտերիմների կողմից։
Շարլիզ Թերոն
Սարսափելի բռնությունների դերասանուհին ենթարկվել է, երբ դեռ փոքր էր։ Հայրը միշտ նրան ու նրա մորը ծեծում էր, ինչը ողբերգական ավարտ ունեցավ։ Երբ Շարլիզը 15 տարեկան էր, նրա մայրը, դստերը պաշտպանելու ժամանակ, կրակեց ամուսնու վրա ու սպանեց նրան։ Այսօր դերասանուհին ակտիվ մասնակցություն է ունենում կանանց իրավունքներին ուղղված շարժումներին։


Քրիստինա Ագիլերա
Պակաս դաժան չէր Ագիլերայի մանկությունը։ Նրա հայրն էլ անընդհատ ծեծում էր ընտանիքի անդամներին։ Երգչուհին խոստովանել է, որ սկսել է երաժշտությամբ զբաղվել, որպեսզի իր ցավը մեղմի։

Քրիստինա Օրբակայտե
Երգչուհին ժամանակին բռնության էր ենթարկվում երկրորդ ամուսնու՝ Ռուսլան Բայսարովի կողմից։ Զույգը սկսել է միասին ապրել 1997-ին, մեկ տարի անց ծնվեց նրանց որդի Դանիելը։ Մի քանի տարուց ամուսինները բաժանվեցին, եւ բաժանության գլխավոր պատճառը ամուսնու կողմից Օրբակայտեին պարբերաբար դաժան ծեծի ենթարկելն էր։ Մի անգամ ամուսինն անգամ կոտրել է երգչուհու քիթը։ Ընդ որում, նա Օրբակայտեին ծեծի է ենթարկել բազմաթիվ մարդկանց աչքի առաջ։


Ժասմին Պակաս
Սարսափելի չէր երգչուհի Ժասմինի ամուսնությունը։ Նա ամուսանցել է բիզնեսմեն Վյաչեսլավ Սեմենդուեւի հետ երբ 17 տարեկան էր, իսկ ամուսինը՝ 40։ Սկզբում ամեն ինչ լավ էր, մինչեւ որ 2006-ին Ժասմինը հայտնվեց հիվանդանոցում գանգուղեղի վնասվածքով, քթի կոտրվածքով։ Երգչուհին պատմեց, որ 3 օր նա դժոխքում է եղել, երբ ամուսինը ծեծում էր նրան ու ստիպում ստորագրել, որ հրաժարվում է իր բոլոր երգերից ու ունեցվածքից։ Նա ասաց, որ ամուսինը համատեղ կյանքի 10 տարիների ընթացքում անընդհատ ծեծել է իրեն։ 2006-ին նրանք պաշտոնապես բաժանվեցին։



Վալերիա Երգչուհի
Վալերիան նույնպես բարդ օրեր է անցկացրել ամուսնու՝ Ալեքսանդր Շուլգինի հետ։ Զույգը 10 տարի ամուսնացած է եղել ու 3 որդի ունի։ Վալերիան ասել է, որ ամուսնության ընթացքում ինքը խոսքի իրավունք չի ունեցել, իրեն անընդհատ ամուսինը ծեծել է, նվաստացրել նրան։


Ռիհաննա
Երբ Ռիհաննան 21 տարեկան էր, նրան դաժան ծեծի է ենթարկել ընկերը՝ Քրիս Բրաունը։ Նա նախ ծեծել է երգչուհուն, ապա այդ վիճակում թողել մեքենայում ու հեռացել։ Ռիհաննան ընկերոջը դատի է տվել ու արգելել նրան այլեւս իրեն մոտենալ։



Պատրաստեց Past.am-ը:



