7 սովորություն, որոնք աղքատության են բերում
LIFEԳիտնականները պարզել են, թե մարդկանց որ սովորություններն են նրանց աղքատության մղում։ Պարզվում է՝ որոշ սովորություններ մարդկանց ուղեղի ֆիզիոլոգիայի վրա են ազդում՝ փոխելով այն ու աղքատության ծրագրավորելով։
Իմացեք, թե որոնք են դրանք եւ այլեւս մի կրկնեք։
1, Ինքդ քեզ խղճալը։ Աղքատությունը սկսվում է ինքդ քեզ խղճալուց եւ քո անհաջող ճակատագրի համար լավ լինելուց։ Նրանք, ովքեր խղճում են իրենց, կորցնում են մյուսների կարեկցանքն ու սերը։ Ինքդ քեզ խղճալը լավագույն մեթոդն է, որպեսզի ձեզ համար գորշ գոյություն ապահովեք։
2, Ամեն ինչում խնայելը։ Եթե խանութում առաջին հերթին վազում եք զեղչերի բաժիններ, մտածում՝ ինչպես ամեն ինչի վրա խնայեք, դա նույնպես բերում է աղքատության։ Մասնագետներն ասում են, որ եթե ոչ թե ճիշտ խնայում եք, այլ ամեն կոպեկը հաշվում, դա ոչ մի լավ բանի չի բերում։
3, Ամեն ինչը փողով գնահատելը։ Միայն աղքատության ծրագրավորված մարդիկ են կարծում, որ հնարավոր է երջանիկ լինել միայն այն պարագայում, եթե բարձր աշխատավարձ ստանաք։ Նրանք մտածում են, որ չի կարելի ուրախանալ կյանքից ու երջանիկ լինել, եթե թանկարժեք հագուստ չեն կրում, սեփական առանձնատունը չունեն, լավ մեքենա չեն վարում։
4, Հուսահատության մեջ ընկնելը, երբ գումարը վերջանում է։ Երբ միայն այն միտքը, որ առանց գումարի կմնաք, ահագնացնում է ձեզ, հուսահատության մեջ գցում, ուրեմն ձեր ներսում աղքատության ծրագիր կա։ Հարուստ մարդիկ մեկ ունեն գումար, մեկ՝ ոչ, ու դա բնական է։
5, Ծախսել ավելի շատ, քան վաստակում ես։ Մարդ պետք է հասկանա, թե որքան է վաստակում, որքան ծախսում։ Նա պետք է իր հստակ եկամուտների ու ծախսերի ծրագիրն ունենա։
6, Չսիրած գործով զբաղվելը Հոգեբաններն ասում են, որ եթե մարդ իր սիրելի գործով չի զբաղվում, հոգեբանորեն պատրաստ է անհաջողությունների ու աղքատություն։
7, Բարեկամներից հեռու մնալը։ Անհաջողակ են լինում այն մարդիկ, ովքեր փորձում են հեռու մնալ սեփական ընտանիքից ու հարազատներից։
Պատրաստեց Past.am-ը:



