Yerevan, 21.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ Ազգային ժողովում կայացել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը

POLITICS

Երեւանում աշխատանքն է սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը:

Արտագնա նիստին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները եւ Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ դիտորդի կարգավիճակով:

Նիստը նախագահում էր ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ով ներկայացրել է նիստի օրակարգը: Սերգեյ Նարիշկինը բարձր է գնահատել ՀԱՊԿ անդամ երկրներում արտագնա նիստեր անցկացնելու ավանդույթը՝ հավելելով, որ դա թույլ է տալիս խորհրդարանականներին ծանոթանալու դաշնակից պետությունների ռազմական ենթակառուցվածքին: Նա երախտիքի խոսք է հայտնել հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար:

Սերգեյ Նարիշկինն անդրադարձել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությանը, այդ համատեքստում Սիրիայի խնդրին՝ նշելով, որ միջազգային հանրության աջակցությամբ հնարավոր կլինի արմատախիլ անել նման կազմավորումները: Նա այսօր մտահոգիչ է համարել Թուրքիայից Սիրիայի ուղղությամբ շարունակվող կրակահերթերը եւ Թուրքիայի այլ գործողությունները, որոնք ուղղված են ապակայունացնելու իրավիճակն այդ պայթյունավտանգ տարածքում: «Եվ Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով լինելով միջազգային լարվածության օջախներին մոտ, հատուկ դեր է զբաղեցն ում ՀԱՊԿ-ում, եւ մենք պետք է հաշվի առնենք նրա փորձը, այդ թվում՝ խորհրդարանական փորձն անվտանգության ապահովման գործում»,- ասել է ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահը: Նրա խոսքով՝ ահաբեկչության, գլոբալիզացիայի, միգրացիայի, թմրանյութերի բիզնեսի պայմաններում ՀԱՊԿ-ն առաջարկում է լայնածավալ համագործակցություն նաեւ այլ տարածաշրջանային կազմակերպությունների հետ. դրանցից յուրահատուկ դեր ունեն ԵԱՀԿ-ն, Շանհայյան համագործակցության կազմակերպությունը:

Այնուհետեւ ներկաները քննարկել եւ հաստատել են նիստի օրակարգային հարցերը:

«Արդի պայմաններում ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հակազդմանն ուղղված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջոցների մասին» զեկույցն է ներկայացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Կարեւորվել է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ ջանքերի գործադրումը ահաբեկչությունների դեմ պայքարում, հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպումը եւ անցկացումը: Անդրադարձ է կատարվել փախստականներին ապաստան տրամադրելու հարցին եւ ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հակազդմանն ուղղված համընդհանուր օրենսդրական բազայի խնդիրներին: Խոսվել է նաեւ սիրիական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին:

2015-2016թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը«Մենք մշտապես հանդես ենք եկել եւ շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես, ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլեւ դատապարտվեն բոլորիս կողմից: Մեր կազմակերպության համար կենսական նշանակություն ունի իրերն իրենց անուններով կոչելը: Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի կանխել նման սպառնալիքների կրկնությունը»,- ասել է պարոն Շարմազանովը:

Կովկասում ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ ելույթ են ունեցել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Նշվել է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրության վրա անմիջական ազդեցություն են ունենում համաշխարհային մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս համատեքստում նշվել է, որ չնայած Հայաստանը մշտապես կողմ է հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, այդուհանդե րձ Ադրբեջանը խնդիրը տեղափոխում է ռազմական հարթություն: Զեկուցողները տարածաշրջանային անվտանգության խնդիրներին անդրադարձել են Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների, սիրիական ճգնաժամի հաղթահարման համատեքստում:

2016 թվականին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների գործունեության, մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպման արդյունքների եւ ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքներում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների մասնակցության վերաբերյալ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նա հույս է հայտնել, որ Թբիլիսիում առաջիկայում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում եւս կշեշտադրվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70 -րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում մեր երկրների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները: Արտաշես Գեղամյանը կարեւորել է մի շարք հարցերում ՀԱՊԿ եւ ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունը: Պարոն Գեղամյանը խոսել է նաեւ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին:

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը խոսել է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում միջազգային քաղաքական ներկա իրավիճակի եւ զարգացման խնդիրների, հավաքական անվտանգության ու դրա իրավական ապահովման համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված միջոցների մասին լսումների նախապատրաստման վերաբերյալ:

Քննարկվել են նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի գործունեության կատարելագործմանն առնչվող, ինչպես նաեւ՝ կազմակերպչական այլ հարցեր, որոնք նիստի մասնակիցներին ներկայացրել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի տեղակալ Վլադիմիր Բոնդուրովսկին:

Քննարկումներ են ծավալվել նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստի անցկացման վայրի, ժամկետի եւ օրակարգային հարցերի վերաբերյալ: Որոշվել է նիստերն անցկացնել 2016 թ. աշնանը՝ Սանկտ Պետերբուրգում:

Սերբիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են Սերբիայի ներքաղաքական իրավիճակը, խոսել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին:

Քննարկված բոլոր զեկույցները հաստատելուց հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհուրդն ավարտել է արտագնա նիստի աշխատանքը:

Նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել քննարկված օրակարգային հարցերն ու ամփոփել նիստի արդյունքները: 

 

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"