Սերգեյ Բեզրուկովի հիվանդությունն այդքան լու՞րջ է. նրա՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին
LIFEԹատրոնի և կինոյի ռուս դերասան, Ռուսաստանի Ժողովրդական արտիստ, բոլորի կողմից սիրված Սերգեյ Բեզռուկովն արդեն 43 տարեկան է: Նա ամուսնացած է դերասանուհի Իրինա Բեզռուկովայի հետ: Բրիգադա ֆիլմում Սաշայի կերպարից հետո նա բավականին մեծ ճանաչում ունեցավ ու մեծ հետք թողեց ռուսական կինոյի պատմության մեջ: Սերգեյը սովորել է մոսկովյան սովորական դպրոցում, սիրել է լինել հոր աշխատավայրում և մանկուց երազել է գնալ նրա հետքերով։ 1990 թվականին՝ միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, ընդունվել է ՄԽԱՏ-ի Դպրոց-ստուդիան` «Թատրոնի և կինոյի դերասան» բաժնում։ 1994 թվականին ավարտել է ՄԽԱՏ-ի Դպրոց-ստուդիան (Օլեգ Տաբակովի արվեստանոցը)։ 1993 թվականից աշխատում է Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոնում։ Նկարահանվել է բազմաթիվ սերիալներում: Սերգեյը հրապուրվում է գեղանկարչությամբ։ 2010 թվականի հուլիսի 26-ից մշակույթի գծով Պատրիարքարանի խորհրդի անդամ (Ռուսական ուղղափառ եկեղեցի)։ 2013 թվականի ապրիլից մտնում է ՌԴ-ի Պաշտպանության նախարարությանը կից Բանակային Հանրային խորհրդի կազմի մեջ։ 2013 թվականին դարձել է Մոսկվայի մարզային «Կուզմինկա» մշակույթի տան ղեկավար։ 2013 թվականից Մոսկովյան նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։
PressMedia.am-ը Ձեզ է ներկայացնում նրա՝ հիվանդ լինելու մասին լուրերը, որոնք վաղուց են մտահոգում բոլորին: Դեռ մի քանի տարի առաջ համացանցում լուրեր էին տարածվաել, որ նա քաղցկեղով հիվանդ է, և վիճակը գնալով վատանում է: Դա ենթադրում էին նրա մտերիմներն ու ընկերները, ովքեր նկատում էին Բեզռուկովի ինքնազգացողության վատանալը, օր օրի նիհարելը: Նա խուսափում էր հարցազրույցներ տալուց, երկրպագուների հետ հանդիպումներից, հասարակական վայրեր հազվադեպ էր այցելում, ինչն առիթ էր տալիս ենթադրելու, որ նա լուրջ խնդիրներ ունի: Դերասանն ինքը հերքում է այն փաստը, որ ինչ-որ բան այն չէ. «Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ես զբաղված եմ կինոպրոյեկտներով, խաղում եմ թատրոնում, ինչպես նաև շրջագայում եմ», - ասում է Սերգեյը:
Շարունակությունն այստեղ:



